Սահմանադրական դատարանը քննության է ընդունել Բանկային գաղտնիքի մասին օրենքում փոփոխությունների սահմանադրականության հարցը որոշելու վերաբերյալ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դիմումը։ Գործի դատաքննությունը կսկսվի ապրիլի 28-ին՝ ժամը 11.00-ին։

Որոշման մեջ մասնավորապես գրված է․

«Հանրապետության նախագահի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի հանրապետության Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի 1-ին հոդվածով  առաջարկվող՝ Քրեական դատավարության օրենսգրքի 172-րդ հոդվածի 3․2-րդ մասում լրացվող 2-րդ կետով նախատեսված նոր պարբերության, ինչպես նաև դրա հետ փոխկապակցված «Բանկային գաղտիքի մասին» օրենքում լրացում կատարելու օրենքում լրացում կատարելու մասին օրենքի 1-ին հոդվածի՝ Սահմանադարությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

1. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի
28-րդ հոդվածի 1-ին մասի` «Հանրապետության նախագահի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի 1-ին հոդվածով առաջարկվող՝ Քրեական դատավարության օրենսգրքի 172-րդ հոդվածի 3.2-րդ մասում լրացվող 2-րդ կետով նախատեսված նոր պարբերության, ինչպես նաև դրա հետ փոխկապակցված «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի 1-ին հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:

2. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի
28-րդ հոդվածի 3-րդ մասի` գործի դատաքննությունն սկսել 2020 թ. ապրիլի 28-ին՝ ժամը
11.00-ին:

3. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի
28-րդ հոդվածի 3-րդ մասի` գործով զեկուցող նշանակել Սահմանադրական դատարանի
դատավոր Ֆ. Թոխյանին:

4. Հաշվի առնելով, որ տվյալ գործը ձեռք է բերել հասարակական մեծ հնչեղություն,
և դրա բանավոր դատաքննությունը կնպաստի գործի հանգամանքների առավել արդյունավետ բացահայտմանը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 73-րդ հոդվածի 6-րդ մասի և 72-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա՝ գործի դատաքննությունն անցկացնել բանավոր ընթացակարգով:

5. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 73-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ սույն գործով որպես պատասխանող կողմ դատավարությանը
ներգրավել ՀՀ Ազգային ժողովին»։