Բարդ որոշում էր. Հայաստանի ֆուտբոլի ընտրանու նոր մարզիչ Կապարոս |armenpress.am|
15:11 - 10 մարտի, 2020

Բարդ որոշում էր. Հայաստանի ֆուտբոլի ընտրանու նոր մարզիչ Կապարոս |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նորանշանակ մարզիչ Խոակին Կապարոսն առաջին մեկնաբանությունն է տվել հավաքականը գլխավորելուց հետո:

«Սևիլիան» ինձ համար տան պես է, մարզչի աշխատանքն իմ կյանքն է: Հետաքրքրող առաջարկ ստացա Խինես Մելենդեսից` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրենից: Հայաստանի ընտրանին գլխավորելը բարդ, բայց հավասարակշռված որոշում էր: Ցանկությունս էր նորից իմ մասնագիտությանը վերադառնալ»,- նորանշանակ մարզչի խոսքը փոխանցում է Cope կայքը:

Խոակին Կապարոսը ծնվել է 1955 թվականի հոկտեմբերի 15-ին՝ իսպանական Ուտրետա քաղաքում։  Հայտնի է Բիլբաոյի «Ատլետիկում», «Դեպորտիվոյում» և հատկապես «Սևիլիայում» մարզչական աշխատանքով: «Սևիլիա» ֆուտբոլային ակումբի ղեկին ամենաշատ հանդիպումներ անցկացրած մարզիչն է։  

2019 թվականին Կապարոսը պարգևատրվել է Սևիլիա նահանգի Ոսկե մեդալով։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել