Խոակին Կապարոս

Մեզ չհերիքեց վստահությունը մեր ուժերի նկատմամբ. Կապառոսը՝ Շոտլանդիայի դեմ խաղի մասին |armenpress.am|

Մեզ չհերիքեց վստահությունը մեր ուժերի նկատմամբ. Կապառոսը՝ Շոտլանդիայի դեմ խաղի մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Շոտլանդիայի հետ անհաջող հանդիպումը կապում է անվստահ խաղի հետ: «Շոտլանդիայի ընտրանին ավելի ուժեղ էր մեզնից: Մեզ չհերիքեց վստահությունը մեր ուժերի նկատմամբ, երբ գնդակը մեզ մոտ էր լինում: Շոտլանդացիները ֆիզիկապես շատ ուժեղ են»,-հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Կապառոսը: Գլխավոր մարզչի խոսքով շոտլանդացիները հրաշալի են օգտագործում ստանդարտները: Ֆուտբոլի Ազգերի լիգայի B ենթախմբի առաջին խմբի երկրորդ տուրում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հյուրընկալվեց Շոտլանդիայի հավաքականին: Գլազգոյի «Հեմպդեն պարկ»-ում կայացած խաղի առաջին կեսում բացարձակ առավելություն ուներ Շոտլանդիայի հավաքականը. տան տերերն իրար հաջորդող գրոհներով տիրել էին նախաձեռնությանը: Հանդիպման 28-րդ րոպեին հեռահար փոխանցում ստանալով, գլխի շեշտակի հարվածով, Հայաստանի հավաքականի դարպասը գրավեց Ռալստոնը: Շոտլանդիան կարողացավ կրկնապատկել առավելությունը, մինչ թիմերը կգնային ընդմիջման: 40-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո գլխի հարվածով աչքի ընկավ Մըքեյնան: Երկրորդ կեսը գրեթե նույն զարգացումն ունեցավ և Շոտլանդիան շարունակում էր խաղն իր ձեռքում պահել: Հայաստանի հավաքականի պաշտպանները մեծ ծավալի աշխատանք էին կատարում, հատկապես թիմի ավագ Վարազդատ Հարոյանը: Ի վերջո Շոտլանդիան կարողացավ պահել առաջին խաղակեսում գրանցված հաշիվը և հաղթեց 2:0 հաշվով:
11:01 - 09 հունիսի, 2022
Բարդ որոշում էր. Հայաստանի ֆուտբոլի ընտրանու նոր մարզիչ Կապարոս |armenpress.am|

Բարդ որոշում էր. Հայաստանի ֆուտբոլի ընտրանու նոր մարզիչ Կապարոս |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նորանշանակ մարզիչ Խոակին Կապարոսն առաջին մեկնաբանությունն է տվել հավաքականը գլխավորելուց հետո: «Սևիլիան» ինձ համար տան պես է, մարզչի աշխատանքն իմ կյանքն է: Հետաքրքրող առաջարկ ստացա Խինես Մելենդեսից` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրենից: Հայաստանի ընտրանին գլխավորելը բարդ, բայց հավասարակշռված որոշում էր: Ցանկությունս էր նորից իմ մասնագիտությանը վերադառնալ»,- նորանշանակ մարզչի խոսքը փոխանցում է Cope կայքը: Խոակին Կապարոսը ծնվել է 1955 թվականի հոկտեմբերի 15-ին՝ իսպանական Ուտրետա քաղաքում։  Հայտնի է Բիլբաոյի «Ատլետիկում», «Դեպորտիվոյում» և հատկապես «Սևիլիայում» մարզչական աշխատանքով: «Սևիլիա» ֆուտբոլային ակումբի ղեկին ամենաշատ հանդիպումներ անցկացրած մարզիչն է։   2019 թվականին Կապարոսը պարգևատրվել է Սևիլիա նահանգի Ոսկե մեդալով։ 
15:11 - 10 մարտի, 2020