Բաքվում ոստիկանները կանգնեցնում և ստուգում են Մխիթարյանի մարզաշապիկով երկրպագուներին |24news.am|
16:47 - 28 մայիսի, 2019

Բաքվում ոստիկանները կանգնեցնում և ստուգում են Մխիթարյանի մարզաշապիկով երկրպագուներին |24news.am|

24news.am: Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, որ Բաքվի փողոցներում ոստիկանները Հենրիխ Մխիթարյանի մարզաշապիկով երկրպագուներին կանգնեցնում և ստուգում են։

«Արսենալի» ֆուտբոլիստը՝ Հենրիխ Մխիթարյանը, թիմի հետ չի մեկնել Բաքու՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Հայազգի ֆուտբոլիստին Բաքուն ներառել է սև ցուցակում, քանի որ վերջինս բազմիցս այցելել է Արցախ։

Եվրոպա լիգայի 2018-2019 մրցաշրջանի եզրափակիչը կայանալու է վաղը՝ մայիսի 29-ին, Բաքվում: «Արսենալի» մրցակիցը «Չելսին» է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել