Սեփական փաստարկների սնանկությունը Բաքուն փորձում է կոմպենսացնել փակուղային տարրերով թեզերի կրկնությամբ. ԱԳՆ խոսնակ |news.am|
13:31 - 30 դեկտեմբերի, 2019

Սեփական փաստարկների սնանկությունը Բաքուն փորձում է կոմպենսացնել փակուղային տարրերով թեզերի կրկնությամբ. ԱԳՆ խոսնակ |news.am|

news.am: Սեփական փաստարկների սնանկությունը ադրբեջանական կողմը փորձում է կոմպենսացնել փակուղային տարրեր պարունակող թեզերի մշտական կրկնությամբ: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հարցազրույցին, որտեղ վերջինս անդրադարձել է ԼՂ հիմնախնդրին՝ որպես խաղաղ գործընթացում առաջընթացի բացակայության պատճառ նշելով Հայաստանից եկող հակասական հայտարարությունները: Գրեթե նմանաբովանդակ հարցազրույց է տվել նաեւ Ադրբեջանի նախագահը:

«Սեփական փաստարկների սնանկությունը ադրբեջանական կողմը փորձում է կոմպենսացնել փակուղային տարրեր պարունակող թեզերի մշտական կրկնությամբ: Գուցե այդ թեզերը որոշակի արժեք ունեն Ադրբեջանի ներքաղաքական միջավայրում՝ հաշվի առնելով այդ երկրում տեղի ունեցող վերադասավորումները եւ առաջիկա խորհրդարանական ընտրությունները, սակայն դրանք որեւէ ձեւով չեն նպաստում խաղաղ գործընթացին եւ ուստի որեւէ որժեք չունեն»,-նշել է Նաղդալյանը:

Ադրբեջանի ԱԳ նախարարն անդրադարձել է նաեւ Արցախում դատապարտված Դիհամ Ասկերովին եւ Շահբազ Գուլիեւին՝ նշելով, որ վերջիններիս կողմից հարազատների գերեզման այցելությունը չի կարող հանցագործություն համարվել:

Այս առնչությամբ, ԱԳՆ խոսնակը նշել է. «Ցավալի է, որ Ադրբեջանի ԱԳ նախարարի մակարդակով արդարացվում է 16-ամյա Սմբատ Ցականյանի սպանությունը: Դա բացահայտում է Ադրբեջանի իշխանությունների իրական վերաբերմունքը հակամարտության գոտում բնակվող մարդկանց նկատմամբ: Կցանկանայի վերստին հիշատակել, որ Ադրբեջանի նախագահն անչափահասին սպանած մարդկանց համեմատել է Ռամիլ Սաֆարովի հետ: Կարծում ենք՝ այդ համեմատությամբ ամեն ինչ ասված է»:

 

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել