tert.am: Բելառուսը նավթ գնելու վերաբերյալ առևտրային առաջարկներ է ուղարկել Ուկրաինա, Լեհաստան, Ղազախստան, Ադրբեջան և Բալթյան երկրներ: Այս մասին հայտարարել է առաջին փոխվարչապետ Դմիտրի Կրուտոյը:
«Մենք ուղարկել ենք համապատասխան առևտրային առաջարկները բոլոր հնարավոր երկրներ՝ Ուկրաինա, Լեհաստան, Բալթյան երկրներ, Ղազախստան, Ադրբեջան»,- նշել է Կրուտոյը:
«Մեր գործարանների բոլոր առևտրային ծառայությունները բանակցությունների մեջ են գրեթե ամեն օր: Կարծում եմ` շուտով կոնկրետ նավթի մատակարարման այլընտրանքային տարբերակներ կստանանք»,- հավելել է առաջին փոխվարչապետը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Բելառուսի հակամենաշնորհային գերատեսչությունների ներկայացուցիչներին չի հաջողվել համաձայնություն ձեռք բերել հանրապետության տարածքով ռուսական նավթի տարանցման սակագների վերաբերյալ:
comment.count (0)