Բոլոր մետաղական և ոչ մետաղական հանքարդյունաբերողները առաջին անգամ սկսելու են թափոնների տեղադրման համար հարկ  վճարել․ Էրիկ Գրիգորյան
14:05 - 09 մարտի, 2020

Բոլոր մետաղական և ոչ մետաղական հանքարդյունաբերողները առաջին անգամ սկսելու են թափոնների տեղադրման համար հարկ  վճարել․ Էրիկ Գրիգորյան

ԱԺ–ում տեղի է ունենում Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդումային ծրագրերի շրջանակում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված և նրանց կողմից ընդունված ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը և արժանահավատությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստը:


Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը անդրադարձել է կատարված փոփոխություններին։

  • Սահմանվեց այն բոլոր ջրագրերը, որոնք կարող են օգտագործվել օդի ախտոտման համար։ Ներմուծվել է սանիտարական գոտի՝ հաշվարկման համար, որը նախկինում չկար, նոր կանոնակարգումներով վնասակար նյութերի ցրման հաշվարկը պետք է գնահատական տա և ախտոտվածության կազմակերպության տարածքի, սանիտարապաշպանական գոտու սահմանային եզրին և ամենամոտ  բնակելի տարածքում, սա նույնպես բավական մեծ փոփոխություն է։
  • Հաջորդը՝ պոչամբարներում կուտակվող ընդերքաօգտագործման թափոնները, եթե նախկինում վտանգավոր չէին  և համարվում էին հինգերորդ դասի։ Նախարարության հրաանով փոխվել են վտանգավորության չորրորդ կարգի և համարվում են վտանգավոր։
  • 2021 թվականի հունվարի մեկից սկսվում է արդեն  ընդերքօգտագործման թափոնների համար հարկման ժամանակաշրջանը, այսինքն բոլոր մետաղական և ոչ մետաղական հանքարդյունաբերողները առաջին անգամ սկսելու են թափոնների տեղադրման համար հարկ  վճարել։ 1998 թովականից կա բոլոր թափոննեի համար սահմանված վճարներ, ըստ վտանագավորության՝ կսած 48․000 դրամից։
  • Հաջորդ նախաձեռնությունը վերաբերում է խտանյութերի  ընթացակարգի վերաբերյալ ՝Հայաստանի Հանրապետությունը երբեք խտանյութի արտահանման գործընթացի   վերհսկողական գործառույթ չի իրականացրել։ Անցյալ տարի մենք նախաձեռնել էինք քննարկում գործընկերների հետ , արդեն ներկայացրել ենք առարկայական առաջարկներ խտանյութերի ստուգման համար։ Մենք առաջարկում ենք, որպեսզի Բագրատաշենի մաքսակետում լինի հսկիչ կետ, որտեղից պետք է խտանյութը վերցվի և կենթարկվի լաբարատոր հետազոտության։ Մեր գործընկերները առաջարկում են նաև այլ տարբերակներ՝ օրինակ, միջազգային լատարատորինարում անցնեն հետազոտության։
  • Հաջորդը ՝ տարբեր գերատեսչությունների՝ ՏԿԵ-ի, Բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնի , Շրջակա միջավայրի և ՊԵԿ-ի միջև համագործակցության բարձր մակարդակն է կարևոր՝տեղեկատվությունը իրար հետ կիսելու առումով:Մեն քտարբեր արձանագրությունների, խախտումների մասով դիմում ենք և տեսչական մարմնին և Տարածքային կառաավրման  և ենթակառուցվածքների  նախարարությանը։ Մի քանի հանքերի մասով ՏԿԵՆ արգելել է, դադարեցրել  է իրենց պայմանագրերը, մասնավորապես՝ Մարջան, Թուխմանուկ և այն։ Ընդհանուր առմամբ, այս պահին մենք Բնապահպանական և ընդերգի օգտագործման տեսչական մարմնից 72 հանքարդյունավերողի վերաբերյալ տվյալներ ենք ստացել, որոնք գործունեություն չեն իրականացրել՝ զրոյական հաշվետվություններ են ներկայացնում, հիմա նաև դիմել ենք ՊԵԿ-ին, եթե ՊԵԿ-ը տեղեկատվություն տա, որ ֆինանսական գործառույթներ նույնպես չեն իրականացրել, ապա օրենքի ուժով ՇՄԱԳ-ի մասով թույլտվությունները կարող են դադարեցվել։
  •  Հաջորդ կետը՝ օգտագործման իրավունքից հրաժարման դեպքում Շրջակա միջավայրի նախարարության հետ համաձայնեցնելու։ Օրիանկ՝ Կապանի հանքում տեսնում ենք կավարտի այդ վիճակը, դա հետևանք է նրա, որ հրաժարման դեպքում չի համաձայնեցվել Շրջակա միջավայրի նախարարության հետ և այդ ռեկուլտիվացիայի աշխատանքները չեն ներառվել  և դա մնացել է պետության լուծման դաշտում։ Երկու ենթաօրենսդրական ակտեր են մշակվուն են՝ հողերի կենսաբանական վերականգնման ուղեցույցն է, նախկինում ռեկուլտիվացիայի տակ հասկացվում էր՝ հողի բարակ շերտով փակում են և թողնում են, սա կբերի ավելի մանրամասն վերականգնման։
  • Երկրորդը ՝ ռեկուլտիվացիոն աշխատանքների նախահաշվային արժեքների  հաշվարկման գործող մեթոդաբանության վերանայումն է ,որովհետև այսօր այդ գումարները բավական ցածր են։
  • Մակերևութային ջրերի ուսումնասիրման դիտակետերի ցանկը վերանայվել է։ Խոսքը գնում է այն մասին, որ կա հանքարդյունաբերական կազմակերպություններ, որտեղ դիտակետը դրված էր այնտեղ, որտեղ ջուրն արդեն վատն է, խոսքը վերաբերում է Ողջի գետին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել