Էրիկ Գրիգորյան

ՀՀ Բնապահպանության նախկին նախարարը։

Ծնվել է 1979թ․-ի հոկտեմբերի 17-ին։ 1995-2000 թվականներին սովորել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի ընդհանուր տնտեսագիտական ֆակուլտետի՝ բնօգտագործման տնտեսագիտություն մասնագիտության բաժնում։ 2004-2005 թվականներին սովորել է Էգեյան համալսարանի, բնապահպանական գիտությունների ֆակուլտետում, ուսումնասիրել է շրջակա միջավայրի կառավարման և քաղաքականության միջազգային ասպիրանտական ծրագիրը։ 2007 թվականին սովորել է Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանում, ուսումնասիրել է շրջակա միջավայրի կառավարման միջազգային հետբուհական դիպլոմավորված ծրագիրը։ 2008-2009 թվականներին սովորել է Սալոնիկի Արիստոտելի համալսարանում, ստացել է դոկտորական ուսում, ուսումնասիրել է շրջակա միջավայրի տնտեսագիտությունը։ 

2002-2009թթ. աշխատել է ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և բնօգտագործման էկոնոմիկայի բաժնի առաջատար մասնագետ:

2009թ. աշխատել է ՀՀ բնապահպանության նախարարության էկոնոմիկայի վարչության շրջակա միջավայրի կառավարման տնտեսական մեխանիզմների և գործիքների բաժնի գլխավոր մասնագետ։

2009-2011թթ. եղել է ՀՀ բնապահպանության նախարարության էկոնոմիկայի վարչության միջազգային ծրագրերի կառավարման բաժնի պետ, իսկ 2011թ.՝  ԵԱՀԿ կողմից ֆինանսավորվող «Շրջակա միջավայրի կառավարման տնտեսական մեխանիզմների հզորությունների ուժեղացում, տեղեկատվության բարձրացում և մասնակցային գործընթացի ապահովում» ծրագրի ղեկավար։ 2011թ. եղել է  «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ՝ որպես վերաբնակեցման մասնագետ։

2017-2018թթ. զբաղեցրել է ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը։ 2018թ. մայիսի 12-ին նշանակվել է ՀՀ բնապահպանության նախարար։ 2020 թվականի մայիսին հրաժարական է ներկայացրել։

Արմեն Սարգսյանը հանդիպել է բնապահպանական մի շարք կազմակերպությունների ղեկավարների հետ

Արմեն Սարգսյանը հանդիպել է բնապահպանական մի շարք կազմակերպությունների ղեկավարների հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Ազգային ջրային համագործակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Արևիկ Հովսեփյանի, «ԷկոԼուր» տեղեկատվական հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանի և «Environment Group» ընկերության տնօրեն, բնապահպանության նախկին նախարար Էրիկ Գրիգորյանի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։  Հանդիպմանը քննարկվել են ջրային ռեսուրսների, ջրային անվտանգության հետ կապված խնդիրներ: Նշելով, որ մեր երկրի առջև այսօր բազմաթիվ մարտահրավերներ են ծառացել՝ պայմանավորված թե՛ պատերազմով, թե՛ համաշխարհային տնտեսական ճգնաժամով, թե՛ կորոնավիրուսի համավարակով և բազմաթիվ այլ պատճառներով, նախագահ Սարգսյանը ոչ պակաս կարևոր է համարել ջրային և, դրա հետ փոխկապակցված, պարենային անվտանգության խնդիրները: Նա ընդգծել է, որ, հաշվի առնելով գլոբալ, տարածաշրջանային զարգացումներն ու անվտանգության հետ կապված մարտահրավերները, պետք է մտածել նաև մեր երկրի ջրային, պարենային անվտանգության խնդիրների մասին: «Ջրային և պարենային անվտանգության խնդիրներն առաջնահերթություն են մեզ համար, և մենք պետք է մեծ ուշադրություն դարձնենք այդ հարցերին»,- ընդգծել է նախագահը: Նա պատրաստակամություն է հայտնել լսել ոլորտի խնդիրներով զբաղվող մասնագետների ու փորձագետների մտահոգությունները, կարծիքներն ու առաջարկությունները, որպեսզի նախագահական ինստիտուտը կարողանա հնարավորինս աջակցել այդ խնդիրների հանրայնացմանը, քննարկմանն ու լուծմանը: Բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչները չափազանց արդիական են համարել խնդիրը և ներկայացրել իրենց մտահոգությունները: Մասնավորապես, կարևորվել են ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման, դրան ուղղված օրենսդրական ու ինստիտուցիոնալ լուծումների, կլիմայի փոփոխության հետ կապված ռեսուրսների վերագնահատման և գիտական ուսումնասիրությունների, ինչպես նաև ջրային պաշարների օգտագործման նկատմամբ վերաբերմունքի փոփոխության խնդիրները: Ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումն առաջնային համարելով պարենային անվտանգության ապահովման տեսանկյունից՝ մասնավորապես մտահոգություն է հայտնվել նաև ճյուղային նախարարությունների բացակայության կապակցությամբ: Ընդգծվել է, որ մի քանի ոլորտներ համակարգող միացյալ նախարարությունների պարագայում կարևոր խնդիրներն ավելի նվազ ուշադրության են արժանանում՝ տարրալուծվելով ընդհանուր խնդիրների մեջ:
16:17 - 24 մարտի, 2021
Ռոճիկ ու պատիժ․ նախարարների աշխատավարձերը հեղափոխությունից առաջ և հետո |fip.am|

Ռոճիկ ու պատիժ․ նախարարների աշխատավարձերը հեղափոխությունից առաջ և հետո |fip.am|

fip.am:  Հեղափոխությունից հետո բավական հաճախ է շոշափվում բարձրաստիճան պաշտոնյաների պարգևավճարների և աշխատավարձերի բարձրացման թեման։  Նախորդ տարի մեծ աղմուկ առաջացավ, երբ «Հետքը» պարզեց, որ վարչապետի գաղտնի հանձնարարականով գրեթե կրկնապատկվել են նախարարների, փոխնախարարների և մարզպետների աշխատավարձերը։  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին, մշտապես նշում է, որ կառավարությունից դեպի մասնավոր հատված մեծ հոսք է նկատվում, որի պատճառը ցածր վարձատրությունն է։ «Մարդիկ գնում են մասնավոր հատվածում աշխատելու, որովհետև այն աշխատանքը, որ իրենցից ակնկալվում է 400 հազար դրամ, իրենք ասում են՝ 1 մլն 200 հազար դրամով հենց հիմա մեզ առաջարկում են, ինչո՞ւ մնանք: Ասենք՝ ո՞վ է, որ կմնա այստեղ աշխատելու»: Վարչապետի խոսքից տպավորություն է ստեղծվում, որ բարձրաստիճան պաշտոնյաները «զոհողության են» գնացել՝ մասնավոր հատվածում բարձր վարձատրությամբ աշխատանքից հրաժարվելով և պետական համակարգ գալով։   Եվ քանի որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում արդեն հրապարակվել են պաշտոնյաների 2019 թ․ եկամուտների հայտարարագրերը, «Փաստերի ստուգման հարթակը» որոշեց պարզել, թե որքան աշխատավարձ էին ստանում նախարարները մինչև այդ պաշտոնում նշանակվելը, և որքան են կազմել նրանց ստացած աշխատավարձերը և դրան հավասարեցված այլ վճարումները (այսուհետ՝ աշխատավարձ) 2019-ին՝ արդեն նախարարի պաշտոնում։ Քանի որ նախարարների աշխատավարձերը կրկնապատկելու վերաբերյալ վարչապետի գաղտնի հանձնարարագիրը ստորագրվել է նախորդ տարվա հուլիսին, վերջիններիս ամսական միջին աշխատավարձը պարզելու համար ամբողջ տարվա աշխատավարձը կբաժանենք 12 ամիսների։ «Հեղափոխական» նախարարները Հեղափոխությունից հետո առողջապահության նախարարի պաշտոնում նշանակված Արսեն Թորոսյանը նախարարների ցանկում միակն է, որի աշխատավարձը գրեթե չի փոխվել՝ մասնավոր հատվածից կառավարություն տեղափոխվելուց հետո։ Մինչ նախարար դառնալը Թորոսյանը «ՄԻԲՍ» բժշկա-ախտորոշիչ կենտրոնի տնօրենն էր, որտեղ, ըստ հայտարարագրի, ստացել է միջինում 1 մլն 516 հազար դրամ աշխատավարձ։ Նախորդ տարի նախարարի պաշտոնում Թորոսյանի միջին ամսական աշխատավարձը կազմել է 1 մլն 515 հազար դրամ։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մինչ հեղափոխությունն աշխատում էր մասնավոր փաստաբանական գրասենյակում, որտեղ վերջինիս աշխատավարձը, ըստ ներկայացված հայտարարագրի, կազմում էր մոտ 430 հազար դրամ։ Բադասյանն արդարադատության նախարար է նշանակվել 2019-ի հունիսին, և ըստ վերջինիս կողմից ներկայացված հայտարարագրի՝ 2019-ին՝ նախարարի պաշտոնը զբաղեցնելուց հետո, նրա միջին ամսական աշխատավարձը կազմել է 1 մլն 372 հազար դրամ։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այս պաշտոնում նշանակվել է 2018 թ. մայիսի 12-ին։ Պաշտոնը ստանձնելիս նա հայտարարագրել է երեք տեղից ստացած եկամուտ, որոնց ընդհանուր գումարը կազմել է 1 մլն 801 հազար դրամ, այսինքն՝ նրա միջին ամսական աշխատավարձը կազմել է 409 հազար դրամ։ Նախորդ տարի ներկայացրած հայտարարագրից պարզում ենք, որ նախարարի պաշտոնում Պապիկյանը միջինում ստացել է ամսական 1 մլն 591 հազար դրամ աշխատավարձ։ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը մինչ հեղափոխությունը զբաղեցնում էր իր իսկ կողմից հիմնադրված «Արաքսիս Ինժեներինգ» ընկերության գործադիր տնօրենի պաշտոնը, և ըստ ներկայացրած հայտարարագրի՝ նրա միջին ամսական եկամուտը կազմել է 356 հազար դրամ։ Արդեն նախարարի պաշտոնում, ըստ 2019-ի հայտարարագրի, Արշակյանի միջին ամսական աշխատավարձը կազմել է 1 մլն 398 հազար դրամ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը մինչ հեղափոխությունն աշխատել է հաշմանդամների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի քանի կազմակերպություններում։ Հեղափոխությունից հետո Զարուհի Բաթոյանը նշանակվել էր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ։ Ըստ հայտարարագրի՝ մինչ պաշտոնի նշանակվելը Բաթոյանի միջին ամսական աշխատավարձը կազմել է 167 հազար դրամ։ 2019-ին, արդեն զբաղեցնելով նախարարի պաշտոնը, Բաթոյանի միջին ամսական աշխատավարձը կազմել է մոտ 1 մլն 500 հազար դրամ։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը մինչ հեղափոխությունն աշխատում էր Երևանի պետական համալսարանում և «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնում։ Ըստ հայտարարագրի՝ Հարությունյանի միջին ամսական եկամուտը, մինչ նախարարի պաշտոնում նշանակվելը, կազմել է 156 հազար դրամ։ Իսկ արդեն նախարարի պաշտոնում Հարությունյանը, ըստ 2019թ․ հայտարարագրի, ստացել է 1 մլն 406 հազար դրամ աշխատավարձ։   Պետական համակարգի «հնաբնակները» Կառավարության ներկայիս կազմի 12 նախարարներից 6-ը մինչև հեղափոխությունը ևս աշխատում էին պետական համակարգում, և նրանց դեպքում կհաշվարկենք մինչև նախարար նշանակվելը վերջին զբաղեցրած պաշտոնում ստացած միջին աշխատավարձը։ Այսպես, ներկայիս նախարարներից ամենից բարձր աշխատավարձը, մինչ նախարար նշանակվելը, ստացել է արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, որը մինչ այդ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչն էր։ Մնացականյանն ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնեց հեղափոխությունից անմիջապես հետո՝ մայիսի 12-ին։ Վերջինիս ներկայացրած հայտարարագրից տեսնում ենք, որ 2018-ին՝ մինչև նախարարի պաշտոնը զբաղեցնելը, նա ստացել է 17,108 դոլար աշխատավարձ։ Սա նշանակում է, որ Մնացականյանի միջին ամսական աշխատավարձը կազմել է շուրջ 3890 դոլար կամ մոտ 1 մլն 890 հազար դրամ։  2019-ին Մնացականյանը հայտարարագրել է 16,776,991 դրամ եկամուտ, այսինքն՝ միջին ամսական աշխատավարձը կազմել է մոտ 1 մլն 398 հազար դրամ։ Մնացականյանից հետո ամենից բարձր աշխատավարձ ստացել է Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, որը մինչև հեղափոխությունը զբաղեցնում էր ֆինանսների նախարարի առաջին տեղակալի պաշտոնը։ Ջանջուղազյանը, 2018-ի մայիսի 12-ին նշանակվելով ֆինանսների նախարար, պաշտոնը ստանձնելու հայտարարագիր չի ներկայացրել, սակայն 2017-ին, կրկին զբաղեցնելով ֆինանսների նախարարի առաջին տեղակալի պաշտոնը, հայտարարագրել էր 15 մլն 211 հազար դրամ եկամուտ, այսինքն՝ նրա միջին ամսական աշխատավարձը, մինչ նախարար նշանակվելը, կազմել է 1 մլն 268 հազար դրամ։ Այս տարի ներկայացրած հայտարարագրից տեղեկանում ենք, որ 2019-ին նախարար Ջանջուղազյանի միջին ամսական աշխատավարձը կազմել է 1 մլն 266 հազար դրամ։ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մինչև այս պաշտոնը ստանձնելը արտակարգ իրավիճակների նախարարն էր։ Տոնոյանը ևս ՊՆ նախարարի պաշտոնը ստանձնելիս նոր հայտարարագիր չի ներկայացրել, սակայն 2017-ին, զբաղեցնելով ԱԻ նախարարի պաշտոնը, հայտարարագրել էր 7 մլն 933 հազ դրամ աշխատավարձ, այսինքն՝ նրա միջին ամսական աշխատավարձը կազմել է 661 հազար դրամ։ Պաշտպանության նախարարի պաշտոնում, ըստ 2019-ի հայտարարագրի, Տոնոյանի միջին ամսական աշխատավարձը կազմել է 1 մլն 666 հազար դրամ։ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը մինչ հեղափոխությունը զբաղեցնում էր նույն նախարարության (այն ժամանակ՝ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն) նախարարի առաջին տեղակալի պաշտոնը։  Հեղափոխությունից հետո՝ մայիսի 16-ին, Խաչատրյանը դադարել է պաշտոնավարումը։ Պաշտոնի դադարեցման հայտարարագրում տեսնում ենք, որ Խաչատրյանի միջին ամսական աշխատավարձը կազմում էր 602 հազար դրամ։ Նույն տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Խաչատրյանը զբաղեցնում էր «Հայ-Թեք» ընկերության տնօրենի պաշտոնը՝ այդ ընթացքում ստանալով 785 հազար դրամ աշխատավարձ։ 2018-ի հոկտեմբերի 15-ին Տիգրան Խաչատրյանը նշանակվեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար։ Նախորդ տարվա հայտարարագրից տեղեկանում ենք, որ 2019-ին նախարարի պաշտոնում Խաչատրյանի միջին ամսական աշխատավարձը կազմել է 1 մլն 398 հազար դրամ։ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն այս պաշտոնում նշանակվել է 2018-ի հոկտեմբերի 4-ին։ Մինչ այդ Ցոլակյանը ԱԺ պատգամավոր էր և ըստ 2018-ի հայտարարագրի՝ ստանում էր 525 հազար դրամ աշխատավարձ։ Նախորդ տարի արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում Ֆելիքս Ցոլակյանի միջին ամսական աշխատավարձը կազմել է 1 մլն 371 հազար դրամ։ Շրջակա միջավայրի արդեն նախկին նախարար Էրիկ Գրիգորյանը ևս այդ պաշտոնին էր նշանակվել 2018-ի մայիսի։ Մինչ այդ նա զբաղեցնում էր բնապահպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը և ըստ հայտարարագրի՝ ստանում էր 860 հազար դրամ աշխատավարձ։ 2019-ին Գրիգորյանի միջին ամսական աշխատավարձը կազմել է 1 մլն 536 հազար դրամ։ Այսպիսով, վերլուծելով վերոնշյալ տվյալները, ստացվում է, որ նախարարների բարձր աշխատավարձերի վերաբերյալ վարչապետի պարզաբանումը, թե այդ մասնագետները կարող էին ավելի բարձր վարձատրվել մասնավոր սեկտորում, տեղին չէ։ Ավելին, Նիկոլ Փաշինյանի այդ հիմնավորումը վերաբերելի է, թերևս, միայն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, որի՝ մասնավոր սեկտորում ստացած աշխատավարձը կարելի է համեմատել նախարարական վարձատրության հետ։ Սևադա Ղազարյան
11:41 - 09 հուլիսի, 2020
Էրիկ Գրիգորյանն ուղերձ է հղել՝ ամփոփելով իր պաշտոնավորման ընթացքում կատարված աշխատանքները

Էրիկ Գրիգորյանն ուղերձ է հղել՝ ամփոփելով իր պաշտոնավորման ընթացքում կատարված աշխատանքները

Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախկին նախարար Էրիկ Գրիգորյանը հանդես է եկել ամփոփիչ ուղերձով։  «Հարգելի հայրենակիցներ, սեփական դիմումի համաձայն ազատվել եմ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից, ցանկանում եմ հանդես գալ վերջին երկու տարիների ընթացքում կատարած աշխատանքի վերաբերյալ հաշվետվությամբ։ Աշխատանքները իրականացվել են նախարարության և ենթակա կառույցների ջանքերով, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում մեր թիմին, հպարտ եմ Ձեզնով։ Այո, մեր աշխատանքները այս համատարած սենսացիոն և լայքաբեր տեղեկատվական հոսքերում տեղ չգտան և հնչեղություն չստացան, միգուցե շատ զբաղված էինք համակարգ կառուցելով քան աղմուկ հանելով։ Շրջակա միջավայրի նախարարության ողջ անձնակազմը, չնայած հնչող քննադատություններին ու հաճախ անարդար վերաբերմունքին, արել է առավելագույնը՝ տասնամյակներով ժառանգած խնդիրները լուծելու համար։ Չի կարող կառուցվել և հզորանալ որևէ պետություն, եթե չհարգվի պետական ծառայողի աշխատանքը՝ առաջին կարգի մասնագետից մինչև վարչապետ և նախագահ։ Մեր բոլոր գործողություններում մեզ առաջնորդել է միայն և միայն պետական շահը և Հայաստանի Հանրապետության քաղաքացու առողջ շրջակա միջավայր ունենալու իրավունքի ապահովումը։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կառավարության իմ գործընկերներին՝ համագործակցության ու միասնական ջանքերի համար։ Ի վերջո, շրջակա միջավայրի պահպանությունը յուրաքանչյուրիս գործն է՝ անկախ մասնագիտությունից, աշխատավայրից և նախասիրություններից։ Իրականացված աշխատանքը պայմանականորեն բաժանել եմ խմբերի․ Սևանա լիճ, Ամբողջովին գույքագրվել է Սևանա լճի առափնյա հատվածներում մինչև 1901.5 մետր նիշում առկա ապամոնտաժման ենթակա շենք-շինությունների ցանկը, հաշվարկվել են ապամոնտաժման ենթակա ծավալները, շենք-շինությունների տեսակները, ֆինանսական գնահատականը, սեփականատերերի ցանկը և այլն, Առաջին անգամ հայտարարվել է Սևանա լիճ թափվող 10 գետերի մաքրման աշխատանքների նախագծման մրցույթ, Առաջին անգամ հայտարարվել է մինչև 1901.5 մետր նիշում առկա պետական և համայնքային շենք-շինությունների ապամոնտաժման աշխատանքների նախագծման մրցույթ,, իսկ մասնավոր շենք-շինությունների սեփականատերերին ծանուցումներ են տրվել շինությունների ապամոնտաժման համար, աշխատանքները չկատարելու դեպքում այն կիրականացվի պետության կողմից՝ այնուհետև գումարները կգանձվեն սեփականատերերից։ Առաջին անգամ Սևանի ափամերձ հատվածներում հայտնաբերվել է մոտ 500 հեկտար ապօրինի զավթված, չփաստաթղթավորված կամ պատշաճ գրանցում չստացած տարածքներ, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է պատկան մարմիններին։ Առաջին անգամ իրականացվել է Սևան ազգային պարկի տարածքի վարձակալական պայմանագերի գույքագրում, լուծարվել են մի շարք պայմանագրերք, ավելի քան 100 պայմանագրեր վիճարկվում են դատական կարգով, Առաջին անգամ ԵՄ-Հայաստան համագործակցության շրջանակներում հաստատվել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված 5 մլն եվրո արժողությամբ դրամաշնորհային ծրագիրը, որի շրջանակներում ներկայումս քննարկվում է գետերի հուների մաքրման, կեղտաջրերի մաքրման կայանի և Սոթքի փակված պոչամբարի ռեկուլտիվացիայի իրականացման աշխատանքները։ Առաջին անգամ ժամանակակից մեթոդներով իրականացվել է մինչև 1901,5 մ ծովի մակերևույթից բարձր առափնյա տարածքների մանրամասն ուսումնասիրություն և գնահատում՝ այդ թվում ընտրված տեղամասերի համար հանույթ անօդաչու թռչող սարքով (արդյունքը՝ 10սմ/պ լուծաչափով օրթոֆոտոպատկեր)։ Վեգետացիոն ցուցիչների հաշվարկի և վերլուծության արդյունքում վեր են հանվել առաջնային մաքրման ենթակա տարածք՝ ջրածածկ և ճահճապատ, որոնցից 140 հա արդեն մաքրվել է։ Առաջին անգամ Սևան ազգային պարկի տարածքում իրականացվել է անտառածածկ տարածքների գույքագրում, որոնց հիման վրա գերխիտ տարածքների նոսրացման աշխատանքներ կիրականացվեն։ Առաջին անգամ կառավարության կողմից հաստատվել է Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների վերականգնման, պահպանման, վերարտադրման, ինչպես նաև դրանց պաշարների որոշման, ձկան և խեցգետնի արդյունագործական որսի քանակների, ձևերի և կազմակերպման կարգը, նախատեսվում է արդյունագործական որսի փորձարարական ծրագրի մեկնարկ միայն հաստատված 17 վայրերից, միայն ցերեկային ժամերին՝ հստակ ցանցերի մեծությամբ, որսվող ձկան չափով և այլ սահմանափակումներով։ Վերացվել է Սևանի թերակղզում գործող հուշանվերների չկանոնակարգված տարածքները, կառուցվել է նոր և ժամանակակից վաճառքի տաղավարներ։ Առաջին անգամ մեկնարկել է կողակի պոպուլյացիայի վերականգնման ծրագիրը, որը ֆինանսավորվում է մասնավոր կազմակերպության կողմից։ Կանաչ կլիմայական հիմնադրամի պատրաստվածության դրամաշնորհի շրջանակներում իրականացվում են Սևանա լճի կեղտաջրերի մաքրման իրագործելության ուսումնասիրությունները։ Գերմանիայի կառավարության կողմից 500 000 եվրո դրամաշնորհի շրջանակներում Սևանա լճի ջրի որակի վերաբերյալ հետազոտությունների կիրականացվեն, որին մասնակցելու են Եվրոպական լավագույն լճաբանները՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի և շրջակա միջավայրի նախարարության մոնիթորինգիային կառույցների հետ համատեղ, Առաջին անգամ մշակվում են և առաջիկայում հաստատման կներկայացվեն Սևանա լճի ջրի որակի նորմերը, Ավելացվել են Սևանա լճում իրականացվող մոնիթորինգի աշխատանքների ֆինանսավորման ծավալները։ Մշակվել և Հայաստանում գործող հիմնական դոնոր կառույցների և միջազգային ֆինանսական ինստիտուտներին՝ WB, ADB, USAID, UNDP, UN, GIZ, KfW և դեսպանատներին ներկայացվել է Սևանի էկոհամակարգի վերականգնման համապարփակ գործողությունների ծրագիր և ճանապարհային քարտեզ։ Շրջակա միավայրի նախարարության միջնորդությամբ ՀՀ ԳԱԱ հիդրոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտը դրամաշնորհ է ստացել սեփական խորաչափի ծրագրային ապահովման ֆինանսավորման համար, որի շնորհիվ հնարավոր կլինի ճշգրտորեն հաշվառել Հայաստանի ջրային տարածքներում առկա ձկան և խեցգետնի պաշարները, ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ ՀՀ ԳԱԱ հիդրոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտը ֆինանսավորում է ստացել Սևանա լճի ծաղկման դեմ պայքարի մեթոդների մշակման համար, Դադարեցվել է ցանցավանդակային մասնավոր ձկնաբուծական տնտեսության գործունեությունը Սևանա լճում 2019 թվականին Սևանից վերցված ջրի քանակը նվազագույնն էր վերջին 5 տարիների ընթացքում և ամենօրյա վերահսկողական աշխատանքների շնորհիվ նույնիսկ ավելի ցածր էր, քան ներկայացված ջրապահանջարկն էր, և օրենսդրությամբ նախատեսված չափաքանակից (170 մլն մ3) պակաս էր բաց թողնվել 26,140 մլն մ3։ Սևան ազգային պարկը, ինչպես նաև մի շարք այլ բնության հատուկ պահպանվող տարածքներ վերազինվել են հակահրդեհային հատուկ մեքենաներով, գույքով և հանդերձանքով, Կառուցվածքային փոփոխության արդյունքում օպտիմալացվում է մասնաճյուղերի քանակը, Առաջին անգամ ջրային օրենսդրությամբ կանոնակարգվել է երաշտ և սակավաջրություն հասկացությունները, հայտարարման կարգը և պայմանները, որը անհրաժեշտ է հիշյալ իրավիճակներում ճկուն կառավարում իրականացնելու համար։ Ջրային օրենսգրքի փոփոխությամբ ամբողջովին արգելվել է Սևանա լճի կենտրոնական և անմիջական ազդեցության գոտիներում ՀԷԿ-երի կառուցումը, Ջրային օրենսգրքի փոփոխությամբ սահմանվել են ռեկրեացիոն նպատակով գործունեություն ծավալող յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձի պահպանության պահանջները, որոնք ուղղված են աղտոտվածության նվազեցմանը, Առաջին անգամ ջրօգտագործման թույլտվություն է տրամադրվել Եղեգիս գետից դեպի Սևանա լիճ ջրի տեղափոխման, կուտակման և օգտագործման համար։ Հիդրոէլեկտրոկայաններ Որևէ գետի վրա նոր ՀԷԿ-ի կառուցման համար ջրօգտագործման թույլտվություն չի տրվել, Օրենսդրական փոփոխությամբ առաջին անգամ ՀԷԿ-երը չափաքանակից ավել ջրառի համար պետք է վճարեն ջրային ռեսուրսներին հասցված վնասի գումար, որը 1 մ3/վրկ դեպքում տարեկան կազմում է 63 մլն դրամ տուգանք, նախկինում միայն վարչական տուգանք էր 50-100 000 դրամ։ Օրենքով սահմանվեց այն գետերի և գետահատվածների ցանկը, որտեղ արգելվում Է հիդրոէլեկտրոկայան կառուցելը, ներառյալ արդեն 40% դերիվացիոն խողովակներով ծանրաբեռնված, կարմիրգրքյան ձկնատեսակների ձվադրավայրեր, բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանման գոտիներում, բնության հուշարձանների 150 մետր շառավղով հարակից տարածքներում, ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիներում, գետերի հոսքի ձևավորման տարածքներում և գետահատվածներում, որտեղ առկա են սողանքային տարածքներ, Մշակվել և քաղաքաշինության կոմիտե է փոխանցվել ձկնուղիների կառուցման համար պահանջվող տեխնիկական կանոնակարգի չափորոշիչները 197 ՀԷԿ-երից 133-ում տեղադրվել և կնքվել են ջրաչափեր, որոնցից 62-ում ներդրվել է առցանց ավտոմատ տվյալների համակարգ, այսինքն նախարարությունը և տեսչությունը կարող են իրական ժամանակում հատուկ ծրագրի միջոցով հետևել ջրառի ծավալներին, մշակվել է նաև այլընտրանքային հաշվարկի նոր կարգ, Նախարարության կողմից ՋՕ-երի և ՀԷԿ-երի միջև կնքված պայմանագրերի վերլուծությամբ հայտնաբերվել է բազմաթիվ հեկտարներով ուռճացված ցանքատարություններ, ամբողջ վերլուծական փաթեթը փոխանցվել է ՀՀ դատախազություն, և ՀՀ ՏԿԵ նախարարություն Շրջակա միջավայրի ազդեցության գնահատման և փորձաքննության օրենքի փոփոխությունների նախագծով բոլոր ՓՀԷԿ-երը անկախ չափից դառնում են փորձաքննության ենթակա սուբյեկտներ, Դադարեցվել է Գեղարոտ գետի վրա գործող և ջրի որակի բացասական ազդեցություն ունեցող ՀԷԿ-երի ջրօգտագործման թույլտվությունները։ Արարատյան արտեզյան ավազան Արարատյան արտեզյան ավազանում որևէ նոր ձկնաբուծական ջրօգտագործման թույլտվություն չի տրվել, Արարատյան արտեզյան ավազանում իրականացվել են 8 խորքային հորի լուծարման եւ 43-ի կոնսերվացման աշխատանքներ։ Ջրօգտագործողների միջոցների հաշվին կոնսերվացվել է ևս 28 խորքային հոր։ Փականային ռեժիմի է բերվել 20 խորքային հոր։ Խնայվել է 3017.8լ/վրկ ջրաքանակ (Տարեկան մոտ 100 միլիոն մ3), որը Երևանի փաստացի օգտագործվող ջրաքանակից ավելին է: Կատարված աշխատանքների արդյունքում դիտարկվում է Արարատյան արտեզյան ավազանի ջրերի հորիզոնների բարձրացում։ Եթե նախորդող երեք տարիների ընթացքում տեսչություն ուղարկված ջրօգտագործման խախտումների արձանագրությունները 15-ն էին, ապա 2018 թվականից հետո միայն առաջին տարում ավելի քան 300-ը, Մշակվել և ուժի մեջ է մտել 1 լիտր/վ ջրով արտադրվող նվազագույն ձկան քանակի պահանջը, ինչը նշանակում է, որ մոնիթորինգի ժամկետը լրանալուց հետո այն տնտեսվարողները, որոնք 1 լիտր/վ ջրով չեն արտադրի նվազագույնը 700 կգ իշխան կամ 800 կգ թառափ՝ նրանց ջրօգտագործման թույլտվություննեը համապատասխան չափով կնվազեցվեն։ Ջրային օրենսգրքի փոփոխությամբ ընդունվել է ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատում իրականացնող հաստոցների տեղադիրքն առցանց հսկման կարգավորումներ, ինչը նշանակում է, որ այսուհետ հնարավոր չի լինի հորեր հորատել առանց հսկող և վերահսկող մարմինների իմացության, Ջրային օրենսգրքի փոփոխությամբ լուծարվել է ջրի ազգային խորհուրդը և ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման ողջ գործընթացը կենտրանացել է լիազոր մարմնի շրջանակներում։ Ներկումս մշակված ջրային օրենսգրքի փոփոխությամբ արարատյան արտեզյան ավազանում հետագայում ջրի բավարար ծավալներ առաջանալու դեպքում՝ ձկնաբուծական նպատակներով տրամադրելու դեպքում այն հետո պետք է ուղղվի ոռոգման համակարգեր, Պլաստիկի արգելք, էլեկտրոմոբիլներ, օզոնաքայքայիչներ, մթնոլորտային օդ Առևտրի և ծառայությունների մասին ՀՀ օրենքում կատարված լրացումներով 2022 թվականի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում կարգելվի մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքն ու իրացումը։ ԵԱՏՄ կարգավորման հիման վրա մշակված նախագծով 2020 հունվարի 1-ից ներկրված բոլոր ավտոմեքենաները պետք է կահավորված լինեն չեզոքացման համակարգերով (катализатор), տուգանք սահմանվեց 300 000 դրամի չափով, ԱԱՀ-ից ազատվեց բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ներմուծումն ու օտարումը, Օրենքի ընդունումից հետո 2019 թվականի երկրորդ կիսամյակում ՀՀ արդեն իսկ ներմուծվել է 144 էլեկտրոմոբիլ և 523 Էլեկտրական շարժիչով մոտոցիկլներ և մոպեդներ, այն դեպքում երբ նախորդ՝ 2018 թվականի նույն ժամանակահատվածում ներմուծվել է ընդամենը 5 էլեկտրոմոբիլ, 0 մոպեդ և մոտոցիկլ: Հայաստանում բացվեցին մի քանի ավտոսրահներ, որոնք առաջարկում են միայն էլեկտրոմոբիլներ։ 2020 թվականի ապրիլից ԵԱՏՄ կանոնակարգմամբ զրոյացվեցին նաև էլեկտրոմոբիլների ներմուծման մաքսատուրքերը։ Կառավարության որոշմամբ վերանայվել են մթնոլորտ վնասակար նյութերի վնասակար նյութերի ցրման հաշվարկի ընթացակարգը, արգելվել է 1990 թվականից կիրառվող «Ռադուգա» ծրագրի օգտագործումը։ Նախարարի հրամանով սահմանվել է արդյունավետ հաշվարկ ապահովող համակարգչային ծրագրերի ցանկը, ներմուծվել է սանիտարարապաշտպանիչ գոտու կանոնակարգումները, առավելագույն քամիների հաշվառումը և այլն։ Նախաձեռնվել է հանրապետությունում պլաստիկ, ապակյա, թղթե և ալյումինե տարաների կանխավճարի հետ վերադարձման համակարգի (deposit-refund) ներդրման հնարավորությունների գնահատման գործընթացը, որը հնարավորություն կտա ավելի քան 90%-ով նվազեցնել պլաստիկ շշերով աղտոտվածությունը Հայաստանում։ Ընդունվել է օրենսդրական փաթեթ, որով արգելվել է օզոնային շերտը քայքայող նյութերի արտադրությունը ՀՀ-ում, ինչպես նաև «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության Կիգալիի փոփոխություն» համաձայնագրի կողմ չհանդիսացող երկրներից տվյալ նյութերի ներմուծումը, արտահանումը և տարանցիկ փոխադրումն այդ երկրներ։ Օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման/արտահանման լիցենզիաների տրամադրման էլեկտրոնային համակարգի փորձնական թեսթավորման փուլն ավարտվել է: Էլեկտրոնային համակարգի տվյալ մոդուլը փոխանցվել է ՊԵԿ՝ «Մեկ կանգառ, մեկ պատուհան» համակարգին միացնելու նպատակով, մինչ այդ ՊԵԿ հետ համագործակցությամբ դյուրացվել էր տարեկան ավելի քան 1500 տնտեսվարողների աշխատանքը՝ օպտիմիզացնելով լիցենզիաների տրամադրման և մերժման ընթացակարգերը։ Կառուցվածքային, իրավական և ինստիտուցիոնալ բարեփոխումներ Նախկին բնապահպանության նախարարությունը վերանվանվեց և ենթարկվեց կառուցվածքային լուրջ փոփոխությունների և գործառույթների ընդլայնման, Տարբեր տարիներին նախարարությունից անջատված գործառույթները, ՊՈԱԿ-ները վերադարձվեցին համակարգ, Շրջակա միջավայրի նախարարության բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը միակը տարածաշրջանում հավատարմագրում անցավ կանաչ կլիմայական հիմնադրամում և ուղիղ դրամաշնորհների ստացման իրավունք ստացավ, Զվարթնոց աերոօդերևութաբանական կենտրոն պետական փակ բաժնետիրական ընկերությունը վերազինվեց ժամանակակից սարքավորումներով, ներդրվեցին եղանակի կանխատեսման նոր և գերժամանակակից համակարգեր՝ ինչպիսին օգտագործվում է օրինակ Սինգապուրի օդանավակայանում, 100% աճեց շահութաբերությունը, բարձրացվեցին աշխատակիցների աշխատավարձերը, կատարվեցին մեծ կապիտալ ներդրումների համակարգի հզորացման համար, «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն», «Անտառային մոնիթորինգի կենտրոն» և «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ը ների միավորմամ ստեղծվեց նոր՝ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը պետական ոչ առևտրային կազմակերպությունը, որը սկսեց տեխնիկական վերազինման գործընթացը և մեր երկրի համար կունենա ռազմավարական նշանակություն, Բացվեց վերազինված, 539 մ2 ընդհանուր մակերեսով միջազգային ստանդարտներին համապատասխան նոր լաբորատորիա, որը կզբաղվի Հայաստանի օդի, ջրի, հողի մոնիթորինգով՝ տրամադրելով անհամեմատ ավելի բարձր ճշգրտության տվյալներ, Առաջիկայում լաբորատորիան կստանա նաև միջազգային հավաստագիր, Մոնիթորինգի համակարգի հզորացման նպատակով կատարվել է դիտակետերի ցանցի վերանայում: Նոր դիտակետերի տեղաբաշխումը թույլ կտա վերահսկել ընդերքօգտագործման իրավունքով ծանրաբեռնված կամ լքված տարածքների հետ կապված աղտոտումը, տարանջատել մետաղներով վարակվածության բնական, ֆոնային մակարդակը և մարդածին ազդեցությունը, մշակել համարժեք կանխարգելիչ միջոցառումների փաթեթեներ, Գերմանական KfW հետ համագործակցությամբ առաջիկայում Մոնիթորինգի կենտրոնի և բնապահպանական ու ընդերքի տեսչական մարմնի համար ձեռք կբերվի երկու շարժական գերժամանակից և գերհագեցած օդի, ջրի, հողի և այլ բաղադրիչների առկայությամբ շարժական լաբորատորիաներ, որոնք կկարողանան անմիջապես աղտոտման վայրում վերցնել նմուշները և արագ արդյունքներ տրամադրել, Կառավարության որոշմամբ նախարարության ենթական ՊՈԱԿ-ներում կանոնադրությունների փոփոխությունների լիազորությունները փոխանցվեցին նախարարությանը, մշակվեց միասնական և տիպային կառուցվածի ձև, որը առաջիկայում կներդրվի բոլոր ենթակա կառույցներում, Հաստատվել է նախարարության նոր կառուցվածքը, համաձայն որի ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունը, կենսառեսուրսների կառավարման գործակալությունն ու թափոնների և մթնոլորտ արտանետումների կառավարման գործակալությունը միաձուլվել են՝ ստեղծելով ոլորտում ծառայություններ մատուցող միասնական՝ լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնեցումների վարչություն, իսկ հաջորդ փուլում, ՇՄԱԳ օրենքի փոփոխությունից հետո, նախատեսվում է միավորել նաև փորձաքննության ՊՈԱԿ-ը, և տրամադրել միասնական թույլտվություններ, այսինքն տնտեսվարողը օրինակ ՇՄԱԳ թույլտվությունը ստանալու հետ մեկտեղ կստանա նաև ջրօգտագործման, մթնոլորտային օդի աղտոտման, թափոնների տեղադրման և այլ թույլտվություններ ու լիցենզիաները մեկ գործընթացի շրջանակում, Ամբողջովին վերանայվեց նախարարության կառուցվածքային ստորաբաժանումները, վերացվեցին բոլոր բաժինները, ներդրվեց գծային ուղղահայաց կառավարման վարչություններ, բացվեցին նոր վարչություններ, օրինակ կլիմայի, մթնոլորտային օդի և այլն, 30%-ով օպտիմալացվեց աշխատակիցների թվաքանակը՝ և այդ լրացուցիչ ձևավորվող ֆինանսական ռեսուրսները նույնպես պետք է բաշխվեն աշխատակիցների աշխատավարձերի վրա, Այս պահին վարչապետի աշխատակազմում գտնվող անտառային օրենսգրքի և հարակից օրենքների փոփոխությամբ վերացվում է անտառային կոմիտեն, կրկին ներդրվում է ուղղահայաց կառավարման համակարգը համակարգող փոխնախարարի գլխավորությամբ, Հայանտառ ՊՈԱԿ-ում միավորվեցին մի քանի անտառտնտեսություններ, օպտիմալացվեցին արհեստականորեն ստեղծված հաստիքները, միավորման գործընթացը ընթացքի մեջ է, Մշակվել և ընդունման տարբեր փուլերում են գտնվում մթնոլորտային օդի մասին օրենքը, թափոնների մասին օրենքը, ջրային օրենսգիրքը, հողային օրենսգիրքը, Շրջակա միջավայրի վրա ազդեցության և փորձաքննության օրենքը, հարկային օրենսգիրքը և այլն։ Ամբողջությամբ կվերանայվեն և կբարձրանան բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների դրույքաչափերը, Անտառային ոլորտ, անտառվերականգնում և պահպանություն 2019 թվականից աննախադեպ ծավալների անտառվերականգնման աշխատանքներ մեկնարկեցին, առաջին անգամ պետբյուջեից «Հայանտառ» ՊՈԱԿ-ին հատկացվեց 424 մլն դրամ՝ անտառվերականգնման աշխատանքների համար։ 2019-ին և 2020-ին նախատեսված է իրականացնել, ընդհանուր՝ 300 հեկտար անտառվերականգնման աշխատանք միայն «Հայանատառ» ՊՈԱԿ-ի միջոցով։ Անտառվերականգնման աշխատանքներին ներգրավվեցին ավելի քան 1000 ժամկետային աշխատողներ, այս տարի թիվը կլինի շատ ավելի մեծ, Անտառխախտումներն ու անտառում իրականացվող ապօրինությունների համար սահմանվեցին խիստ պատիժներ և պատասխանատվություններ, քրեական և վարչական օրենսդրության մեջ կատարվեցին փոփոխություններ, փակվեցին օրենսդրական ակտերում առկա սողանցքները, ՀՀ ոստիկանության, բնապահպանական և ընդերքի տեսչական մարմինների հետ համագործակցության շրջանակներում էականորն խստացվեցին ճանապարհներին փայտի տեղափոխման ստուգումները, տեղադրվեցին պահակակետեր և կատարվեցին մի շարք այլ գործողություններ, Ապօրինի անտառհատումների դեմ պայքարի լայնածավալ աշխատանքների շնորհիվ ԷԱԿԱՆՈՐԵՆ, անգամներով նվազեցին ապօրինի անտառհատումների ծավալները, վառելափայտի գները ամբողջ Հայաստանում կրկնակի բարձրացան, շինափայտի և փայտածուխի մեծ խմբաքանակներ սկսեցին ներկրվել արտերկրից, Հայաստանի բազմաթիվ գյուղական համայքներ, որոնք տասնամյակներով ջեռուցում էին իրականացնում փայտով՝ անցում կատարեցին վառելիքի այլ տեսակների, Կառավարության որոշմամբ «ՀՀ տարածքից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններ արտահանման դեպքում ՀՀ ծագում ունեցող արգելված ապրանքների ցանկը հաստատելու մասին» N231-Ն որոշմամբ արգելվեց վառելափայտի, անտառանյութի և փայտանյութի արտահանումը երրորդ երկրներ, Միջազգային գործընկերների հետ շարունակվեցին անտառվերականգնման, կոճղաշիվային աճի աջակցման, հարթակների ստեղծման աշխատանքները, Հայանտառ ՊՈԱԿ-ի 611 աշխատակիցներն առաջին անգամ ստացան արտահագուստ, համապատասխան սարքավորումներ, ավտոմեքենաներ, հակահրդեհային պաշտպանության միջոցներ, գրասենյակ և այլն։ Բարձրացվեց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների աշխատավարձերը, կատարվեցին կառուցվածքային փոփոխություններ։ Երկու տարիների ընթացքում ազգաբնակչությանն ընդհանուր առմամբ անվճար բաժանվեց մոտ 180 000 խմ պահեստային թափուկ վառելափայտ։ Մեկնարկեց շրջակա միջավայրի հսկողության էլեկտրոնային համակարգի ներդրման աշխատանքը՝ հիմք դնելով անտառապահների տեխնիկական վերազինման նորարարական լուծումներին, այս տարվա ընթացքում ամբողջովին կթվայնացվի ապօրինի հատումների, անտառատոմսերի տրամադրման, անտառվերականգնման տեղեկատվությունները և կմուտքագրվի հատուկ դրա համար նախատեսված համակարգ։ Անտառապահների շարժը և տեղադիրքը հնարավոր կլինի վերահսկել առցանց համակարգի միջոցով։ Մեկնարկեց Նորքի անտառի վերականգնման գործընթացը, արդեն ավարտվում են նախագծային աշխատանքները, այս տարվա ընթացքում կմեկնարկի կաթիլային ոռոգման համակարգով անտառվերականգնման աշխատանքները։ Նախաձեռնվեց «10 մլն ծառատունկի» ծրագիրը, որի վերջնաժամկետը կորոնավիրուսով պայմանավորված հետաձգվեց մեկ տարով, սակայն հակաճգնաժամային 15-րդ ծրագրի շրջանակներում հաստատվեց ուռենիների կտրոնների միջոցով ափամերձ տարածքների տնկման ծրագիրը։ Բնության հատուկ պահպանվող տարածքներ և կենսաբազմազանություն Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագրի շրջանակներում շարունակվում են սոցիալ տնտեսական և բնապահպանական ուղղվածության բազմաթիվ ծրագրեր, այդ թվում արևային ջրատաքացուցիչների, արևային ֆոտովոլտաիկ կայաններ, վարչական շենքի կառուցում, աղբատար մեքենայի ձեռքբերում, գյուղատնտեսական շուկայի կառուցում և այլն, Դրամաշնորհներ տրամադրվեցին Դիլիջան համայնքի Հաղարծին և Թեղուտ համայնքներում սեփական բիզնես ծրագրեր սկսելու և անտառի վրա ճնշումը նվազեցնելու նպատակով, Ստորագրվեց և մեկնարկեց մոտ 2.5 մլն դոլար արժողությամբ մեկ այլ դրամաշնորհային ծրագիր Դիլիջան ազգային պարկի և Խոսրովի անտառ արգելոցի հարակից բնակավայրերում սոցիալ տնտեսական զարգացման նպատակով, Բարձրացվեցին աշխատակիցների աշխատավարձերը, ինչպես նաև պետական բյուջեից ֆինանսավորման ծավալները, 2021 թվականի բյուջետային հայտով ներկայացվել է կենդանական և բուսական աշխարհի օբյեկտների հաշվառում միջոցառումը, որը երբևէ չի իրականացվել Հայաստանում, Թեսթավորման փուլում են գտնվում մեկանգամյա արտահանման լիցենզիայի տրամադրման էլեկտրոնային համակարգի մոդուլները, Մշակվեց կարմիր գրքի հեռախոսային հավելվածը, Էկոտուրիզմի զարգացման նպատակով բնության հատուկ պահպանվող տարածքներում մշակվեցին 5 երթուղիներ, իրականացվեց պահպանվող տարածքների բրենդավորման, առցանց ծառայությունների մատուցման համակարգերի ներդրման աշխատանքները, Գույքագրվեց Խոսրովի անտառ արգելոցի պահպանության համար կարևորագույն նշանակություն ունեցող և միացման ենթական մոտ 8000 հեկտար պետական սեփականություն հանդիսացող տարածքները, համաձայնեցումների գործընթացի իրականացումից հետո այդ տարածքները կմիացվեն Խոսրովի անտառ արգելոցին, Դրամաշնորհային միջոցներով մեծաքանակ գույք, տեխնիկա, ավտոմեքենաներ, հանդերձանք, հակահրդեհային մեքենաներ հանձնվեցին բնության հատուկ պահպանվող տարածքներին, Գույքագրվել և լուծվել են Արփի լիճ ազգային պարկում առկա հողային վարձակալության խնդիրները, Քարտեզագրվել են Զանգեզուր կենսոլորտային համալիրի տարածքները, իրականացվում են սահմանազատման աշխատանքներ, ավարտին են մոտենում Արևիք ազգային պարկի սահմանների ճշգրտման աշխատանքները, Մեծաքանակ ներդրումներ և աշխատանք է տարվել Դիլիջան ազգային պարկում անտառհատումների նվազեցման ուղղությամբ։ Հանքաարդյունաբերության բնապահպանական ազդեցության նվազեցում, հողեր և թափոններ Նախարարության կողմից մշակվել է Բագրատաշենի մաքսային անցակետում խտանյութերում մետաղների պարունակությունների ստուգման նպատակով համապատասխան զինվածություն ունեցող լաբորատորիայի ստեղծման վերաբերյալ առաջարկությունների փաթեթը, ինչը ներկայացվել է պետական եկամուտների կոմիտեի քննարկմանը: Առաջին անգամ ստեղծվել է հանքաարդյունաբերության հետևանքով գոյացած 49 լքված/տիրազուրկ պոչամբարների և թափոնակույտերի բազան, հրամանով հաստատվել են առաջին 10 հրատապ ռեկուլտիվացիայի ենթակա տարածքները, (Նազիկի, Դաստակերտի, Ողջիի, Փխրուտի, Դարազամիի և Սոթքի փակված պոչամբարների և ընդերքօգտագործման թափոնների Տանձուտ, Մադան, Ախթալա և Բողաքար լքված տեղամասերի) անհրաժեշտ բոլոր հաշվարկները ներկայացվել են 2021 թվականի պետական բյուջեի հայտով և միջնաժամկատ ծախսային ծրագրերի հայտով ներառելու համար, Էլարդ կազմակերպության հետազոտության հիման վրա իրականացվել է մասնագիտական գնահատում և ներկայացվեց Ամուլսարի ծրագրի խնդրահարույց կետերը, Իրականացվեցին հողերի էտալոնային նմուշների վերցնում՝ հանքավայրերիի ազդեցության տարածքներից դուրս, չաղտոտված, գյուղատնտեսական շրջանառության մեջ չներառված հողերից: Փոխվեց հողային ռեսուրսների համար հաշվարկվող վնասը, որի հետևանքով մոտ 50 անգամ աճել են վճարաչափերը, Միջնորդագրեր են ներկայացվել 3 մետաղական հանքավայրերի ընդերքօգտագործման իրավունքների դադարեցման համար, որոնք արդեն դադարեցված են, այս պահին ևս 72 հանքավայրերի շահագործման իրավունքի դադարեցման միջնորդագրեր ուղարկված են լիազոր մարմին։ Պոչամբարում կուտակվող թափոնները առաջին անգամ դասակարգվեցին վտանգավոր՝ 4-րդ դասի, հանքարդյունաբերողները 2021 թվականից առաջին անգամ Հայաստանի պատմության ընթացքում թափոնների տեղադրման համար բնապահպանական վճար կվճարեն: Հողային օրենսգրքով ներմուծվեց հողային ծածկույթ հասկացությունը, տարանջատվեցին ծածկույթի տեսակները և 2020 թվականին առաջին անգամ Հայաստանում կձևավորվի Հայաստանի հողային ծածկույթի վերաբերյալ դաշտային աշխատանքների արդյունքում ձևավորված տվյալներ, Մշակվում է Ջրային օրենսգրքի և մի շարք ենթաօրենսդրական ակտերի փոփոխությունների փաթեթ, ինչի շրջանակներում նախատեսվում է վերանայել վնասակար նյութերի թույլատրելի սահմանային արտահոսքի վերաբերյալ դրույթը: Տնտեսվարողներին ներկայացվելու է պահանջ առհասարակ վնասակար նյութերի արտահոսքը բացառելու մասով, որպեսզի հանքավայրի կամ հարստացուցիչ ֆաբրիկայի տարածքից մակերևութային ջրային հոսքեր թափվող տեխնիկական արտահոսքերը համապատասխանեն ջրավազանային կառավարման պլանով տվյալ գետի համար սահմանված էկոլոգիական նորմերին: Փոփոխության փուլում է գտնվում նաև «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքը: նոր մշակված նախագծի շրջանակներում կատարվել է վարչարարության պարզեցում, հատկապես այն դեպքերի համար, երբ նախատեսվող գործունեությունն ուղղված է շրջակա միջավայրի վրա ճնշումների նվազեցմանը, բացասական ազդեցությունների բացառմանը: Նախատեսվել է փորձաքննության ընթացքում միջազգային որակավորում ունեցող փորձառու մասնագետների ներգրավումը, ինչը թույլ կտա առավել համակողմանի, օբյեկտիվ և արդյունավետ իրականացնել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունը: Միջազգային համագործակցության շրջանակները Մշակվեց կլիմայի ֆինանսավորման նորարարական մեխանիզմ, որի միջոցով համադրվում են երկրների արտաքին պարտքը և փարիզյան համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, Հայաստանի համար ծրագրի առավելագույն գումարը կարող է հասնել ավելի քան 500 միլիոն դոլարի, իսկ հնարավոր գործընկեր երկրները՝ Ֆրանսիան, Ռուսաստանը, Գերմանիան, ԱՄՆ և Ճապոնիան։ Գործիքը որպես Հայաստանի կողմից մշակված նորարարական գործիք ՀՀ վարչապետի կողմից ներկայացվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ընթացքում։ Ֆրանսիայից ակնկալվող համագործակցության շրջանակը պաշտոնապես ուղարկվել է Ֆրանսիայի կառավարություն, մյուս երկրների մասով հանդիպումներ են տեղի ունեցել դեսպանների հետ և ներկայացվել առաջարկությունները և ծրագիրը, Երկու տարիների ընթացքում շրջակա միջավայրի նախարարությունը դարձավ Հայաստանի կողմից վավերացված միջազգային բնապահպանական կոնվենցիաներից 9-ի բարձրագույն որոշում կայացնող մարմինների անդամ ու առաջին անգամ Հայաստանը դարձավ Կանաչ կլիմայի հիմնադրամի խորհրդի անդամ, Հայաստանը դարձավ գլոբալ բնապահպանական պակտ նախաձեռնության և աշխատանքային խմբի անդամ, Միջազգային շարունակական համագործակցության շրջանակներում նախաձեռնվել է մի շարք երկրների և ԵՄ անդամ բոլոր պետությունների հետ համատեղ փոխըմբռնման հուշագրերի ստորագրման գործընթաց, արդեն իսկ ստորագրվել են հուշագրեր Արաբական Միացյալ Էմիրությունների, Չինաստանի, Ավստրիայի հետ: Ստորագրման փուլում են գտնվում ոլորտում համագործակցությունը ապահովող ևս 7 երկրի հետ փոխըմբռնման հուշագրերը։ Երկու տարում գլոբալ և տարածաշրջանային միջազգային կառույցների, օտարերկրյա պետությունների հետ, ինչպես նաև միջազգային կոնվենցիաների և նախաձեռնությունների շրջանակներում իրականացվել է լայնածավալ գործընթաց, որի արդյունքում հաստատվել է տասնյակ միլիոնավոր դոլարների դրամաշնորհային ծրագրեր, որոնք իրենց ծավալներով բազմակի անգամ գերազանցում են շրջակա միջավայրի նախարարությանը պետական բյուջեով հատկացված ֆինանսավորման ծավալները, կայուն անտառկառավարման, կենսաբազմազանության և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության, օրենսդրական և ինստիտուցիոնալ դաշտի կատարելագործման ուղղությամբ շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնված բարեփոխումները հիմք են հանդիսացել ՀՀ պետական բյուջեին KfW կողմից 40 միլիոն եվրո աջակցություն տրամադրելու համար, ևս 40 միլիոն եվրո նախատեսվում է 2020 թվականին նախարարության կողմից շրջակա միջավայրի քաղաքականության բնագավառում իրականացվող բարեփոխումների շրջանակում, Իրականացվում են աշխատանքներ 2019-2023թթ․ ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային հիդրոլոգիական ծրագրի միջկառավարական խորհրդին Հայաստանի Հանրապետության անդամակցության հարցի շուրջ։ Պայամանվորվածություն է ձեռք բերվել 2 խորհրդատվական առաքելության այցի վերաբերյալ, որի շրջանակներում պետք է գնահատվի Հայաստանում Գեոպարկերի հիմնման հնարավորությունները Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում, ինչպես նաև Սևանա լիճը որպես կենսոլորտային արգելավայրի կարգավիճակ ստանալու հնարավորությունները։ Հարնային իրազեկում հասարակության տարբեր խմբերի մոտ բնապահպանական մտածողության ձևավորման և իրազեկվածության մակարդակի բարձրացման նպատակով նախաձեռնվել է «Էկոհարթակ» բնապահպանական տեղեկատվական հեռուստանախագիծը։ հանրային ռադիոյի «Ձեր փաստաբանը» հաղորդման շրջանակում մեկնարկել է «Ձեր բնապահպանը» բնապահպանական իրավունքների լուսաբանմանն ուղղված թողարկումների շարքը, էկոլոգիական կրթության ծրագրերի շրջանակներում իրականացրել է մի շարք աշխատանքներ, որոնց համատեքստում մշակվել է հանրային ծառայողների համար էկոլոգիական թեմաներով վերապատրաստման ծրագիր և անց են կացվել բնապահպանական դասընթացներ համայնքային և քաղաքացիական ծառայողների համար։ Երևան քաղաքում տեղադրվել են շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված մոտ երկու տասնյակ սոցիալական տեղեկատվական ցուցապաստառներ: Մշակվել է «Բնապահպանական լրագրություն» ձեռնարկը, որն ընդգրկվել է Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի «Լրագրություն» ֆակուլտետի ուսումնական ծրագրերում։ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հետ համատեղ «Կենսաբազմազանության կանաչ ավտոբուսը Արագածոտնի և Շիրակի մարզերում» ծրագրի շրջանակներում անց են կացվել բնապահպանական խնդիրների վերաբերյալ իրազեկման դասընթացներ, դպրոցների գրադարաններին են տրամադրվել շրջակա միջավայրի ոլորտին վերաբերող թեմատիիկ ձեռնարկներ։ Բոլորիս մաղթում եմ առողջություն և բարեկեցություն»։
11:55 - 07 մայիսի, 2020
Տնտեսական հետևանքները կմեղմվեն ուռենիների միջոցով. Շրջակա միջավայրի նախարարություն

Տնտեսական հետևանքները կմեղմվեն ուռենիների միջոցով. Շրջակա միջավայրի նախարարություն

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ֆեյսբուքյան էջում գրառում է կատարվել. «Տնտեսական հետևանքները կմեղմվեն ուռենիների միջոցով․ ովքե՞ր կարող են դիմել ծրագրին։ Կառավարության այսօրվա նիստում ընդունվել է «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնհինգերորդ միջոցառումը հաստատելու մասին» կառավարության որոշումը։Ներկայացնելով համապատասխան նախագիծը Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը մասնավորապես նշել է, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնհինգերորդ միջոցառման նպատակն է մեղմել կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված սոցիալական խնդիրները՝ քաղաքացիներին հնարավորություն տալով մասնակցել ծառատնկման աշխատանքներին:Միջոցառման շահառու են հանդիսանում Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր կմասնակցեն Հայաստանի Հանրապետության բարձրադիր գոտիներում ուռենու տեղական տեսակների կտրոնների միջոցով գետերի հովիտներում ափապաշտպան անտառաշերտերի հիմնման աշխատանքներին, որի արդյունքում կստեղծվեն լրացուցիչ աշխատատեղեր։Նախագծով առաջարկվում է ծառատնկման աշխատանքներին մասնակցած բնակիչներին տրամադրել 50-ական դրամ՝ յուրաքանչյուր կտրոնի պատրաստման և տնկման համար։Աշխատանքներն ամբողջությամբ կհամակարգվեն Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի» և «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի կողմից։Բնակչությունը կներգրավվի նաև ցանկապատման աշխատանքներին»,-նշված է գրառման մեջ:
13:21 - 30 ապրիլի, 2020
Կառավարությունը սակավաջրություն հայտարարեց Հյուսիսային և Սևանի ջրավազանային տարածքներում |hetq.am|

Կառավարությունը սակավաջրություն հայտարարեց Հյուսիսային և Սևանի ջրավազանային տարածքներում |hetq.am|

hetq.am: Կառավարությունն այսօր՝ ապրիլի 23-ին որոշեց Հյուսիսային և Սևանի ջրավազանային կառավարման տարածքներում հայտարարեց սակավաջրություն՝ հաշվի առնելով հիդրոօդերևութաբանական գործունեության բնագավառի լիազոր մարմնի հիմնավոր և պաշտոնական տեղեկատվությունը: Նախագծով տրվել են սակավաջրություն հայտարարվելու դեպքում Ջրային օրենսգրքով պահանջվող կարգավորումներ՝ որոշմամբ նշված տարածքներում ջրային ռեսուրսների օգտագործման և ջրային ռեսուրսների հետ կապված գործողությունների սահմանափակումներ և չափավորումներ, ինչպես նաև սահմանվել են պետական կառավարման մարմինների նկատմամբ այլ համապատասխան պահանջներ։ Հյուսիսային և Սևանի ջրավազանային կառավարման տարածքներում սահմանված սակավաջրությունը կարող է վերացվել շրջակա միջավայրի նախարարի ներկայացրած առաջարկության հիման վրա: Շրջակա միջավայրի նախարարը տեղեկացրեց, որ 2014 թվականից հայտարարված է սակավաջրություն Արարատյան, Հրազդան և Ախուրյան ջրավազանային տարածքներում, և միայն Հարավային ջրավազանային տարածքում է, որ սակավաջրություն չկա: Նախագծի  ընդունումը հնարավորություն կտա սակավաջրության հետևանքով ստեղծված իրավիճակում կանխել ջրօգտագործողների շահերի բախումները և մեղմել ջրային ռեսուրսների վրա ակնկալվող բացասական ազդեցությունը` հատկապես ջրապահանջի բավարարման ժամանակ, ինչպես նաև գտնել համապատասխան լուծումներ՝ առավել արդյունավետ օգտագործելու սահմանափակ ջրային ռեսուրսները: Հաշվի առնելով արդեն իսկ դիտված և կանխատեսվող հիդրոօդերևութաբանական պայմանները կանխատեսվել է, որ գետերի մեծ մասում 2020թ. գարնանային վարարումների հոսքի ծավալները և առավելագույն ելքերի մեծությունները սպասվում են նորմայի 50-80%-ի սահմաններում, ընդ որում՝ գետերի մեծ մասում վարարումների հոսքի ծավալների ապահովվածությունները կանխատեսվում են 80-85%-ի սահմաններում։ Համաձայն ՀՀ ջրային օրենսգրքի 1-ին հոդվածի նման իրավիճակը սահմանվում է որպես սակավաջուր: 
15:56 - 23 ապրիլի, 2020
Մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների վաճառքը 2022-ից կարգելվի |armenpress.am|

Մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների վաճառքը 2022-ից կարգելվի |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների իրացումն արգելող օրինագիծը: Առևտրի և ծառայությունների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ստացավ 105 «կողմ» , 1 «ձեռնպահ» ձայներ: ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը նախագիծը ներկայացնելիս հիշեցրել էր, որ այն պլաստիկե տոպրակների մասին է:  Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում կառավարության կողմից ներկայացվել էր լրացուցիչ առաջարկ, որպեսզի այս կարգավորումը կիրառվի նաև շրջիկ առևտրի կետերի նկատմամբ: Այսպիսով, նախագծով առաջարկվում է 2022 թվականի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում, այդ թվում՝ շրջիկ առևտրի կետերում արգելել մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների` բացառությամբ կշռափաթեթավորման և երկրորդային հումքից արտադրվածը, վաճառքը և իրացումը:
10:52 - 17 ապրիլի, 2020
ԱԺ-ն քննարկեց մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների վաճառքն արգելելու օրինագիծը

 |armenpress.am|

ԱԺ-ն քննարկեց մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների վաճառքն արգելելու օրինագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների իրացումն արգելող օրինագիծը, որում կատարվել է լրացում: Նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը: Նախարարը հիշեցրեց, որ նախագիծը մեկանգամյա օգտագործման պլաստիկե տոպարկների մասին է: «Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում կառավարության կողմից ներկայացվել է լրացուցիչ առաջարկ, որպեսզի այս կարգավորումը տարածվի նաև շրջիկ առևտրի կետերի նկատմամբ: Դա առաջին ընթերցմամբ քննարկման նախագծում չկար»,-ասաց Գրիգորյանը: Այսպիսով նախածով առաջարկվում է 2022 թվականի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում, այդ թվում՝ շրջիկ առևտրի կետերում արգելել մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների` բացառությամբ կշռափաթեթավորման և երկրորդային հումքից արտադրվածը, վաճառքը և իրացումը:
18:56 - 16 ապրիլի, 2020
Լևոն Ազիզյանը նշանակվել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» նորաստեղծ ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնում

Լևոն Ազիզյանը նշանակվել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» նորաստեղծ ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնում

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի հրամանով Լևոն Ազիզյանը նշանակվել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» նորաստեղծ ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնում։ Լևոն Ազիզյանը ծնվել է 1983 թվականին։2009 թվականին ավարտել է ԵՊՀ Աշխարհագրության ֆակուլտետը՝ ասպիրանտի գիտական աստիճանով։Գերազանցությամբ է ավարտել նաև ԵՊՀ նույն ֆակուլտետի բակալավրիատն ու մագիստրատուրան։Տեխնիկական գիտությունների թեկնածու է։ Աշխատանքային գործունեություն2017 թվականի հունվարի 9-ից - ՀՀ ԱԻՆ «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ2012 - 2016թթ․ - ՀՀ ԱԻՆ «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի Հիդրոլոգիայի կենտրոնի պետ2010թ. առ այսօր հիդրոօդերևութաբանության ոլորտին առնչվող միջգերատեսչական հանձնաժողովների և աշխատանքային խմբերի անդամ:2009 - 2011թթ. - ՀՀ ԱԻՆ «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ, Օպերատիվ հիդրոօդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ2006-2011թթ. - «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի, Հիդրոլոգիական կանխատեսումների բաժնի պետ Գործունեությունը միջազգային ծրագրերում2016թ. առ այսօր - «ԵՄ ջրային նախաձեռնություն+» ծրագրի Հայաստանի ազգային իրականացման ռազմավարական խորհրդի անդամ2013թ․ առ այսօր - ՀՕԿ-ի «Մերձավոր Արևելքի և Սևծովյան տարածաշրջանի երկրներում հանկարծահաս հեղեղումների կառավարում» (BSMEFFG) ծրագրի ազգային համակարգող։ ✍️20 գիտական հրատարակումներ հեղինակ է։
13:20 - 10 ապրիլի, 2020
ԱԺ-ն միաձայն ընդունեց մեկանգամյա օգտագործման պլաստիկի կիրառումն արգելող օրինագիծը |armenpress.am|

ԱԺ-ն միաձայն ընդունեց մեկանգամյա օգտագործման պլաստիկի կիրառումն արգելող օրինագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է 2022 թվականից արգելել մեկանգամյա պլաստիկի, պոլիէթիլենային տոպրակների իրացումը: ԱԺ մարտի 25-ի նիստում «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացրել էր Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը: «Նախագիծը վերաբերում է մեկանգամյա օգտագործման պլաստիկի արգելմանը: Առաջարկվում է 2022 թվականի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում արգելել մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների` բացառությամբ կշռափաթեթավորման և երկրորդային հումքից արտադրվածը, վաճառքը և իրացումը»,-ասել էր Գրիգորյանն ու նշել` նախագիծը բավականին երկար ժամանակ քննարկվել է կառավարությունում, նաև այս գործունեությամբ զբաղվող 44 արտադրողների, իրացման ցանցերի հետ: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը խնդրել էր հստակեցնել, թե ինչ է 50 միկրոն հաստությունը: Էրիկ Գրիգորյանը պարզաբանել էր`բոլոր սուպերմարկետներում և առևտրի ցանցերում վաճառվող բոլորին ծանոթ տոպրակները 50 միկրոնից ցածր են, այսինքն՝ բազմակի օգտագործումներն ավելի շատ են: Նախագծով հիմնականում արգելվելու է մեկանգամյա օգտագործման պլաստիկը: Օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն՝ 115 «կողմ» ձայնով:
17:32 - 25 մարտի, 2020
Կառավարությունն առաջարկում է արգելել մեկանգամյա օգտագործման պլաստիկի կիրառումը |armenpress.am|

Կառավարությունն առաջարկում է արգելել մեկանգամյա օգտագործման պլաստիկի կիրառումը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը քննարկում է կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է 2022 թվականից արգելել մեկանգամյա պլաստիկի, պոլիէթիլենային տոպրակների իրացումը: ԱԺ մարտի 25-ի նիստում ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացրեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը: «Նախագիծը վերաբերում է մեկանգամյա օգտագործման պլաստիկի արգելմանը: Առաջարկվում է 2022 թվականի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում արգելել մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների` բացառությամբ կշռափաթեթավորման և երկրորդային հումքից արտադրվածը, վաճառքը և իրացումը»,-ասաց Գրիգորյանն ու նշեց` նախագիծը բավականին երկար ժամանակ քննարկվել է կառավարությունում, նաև այս գործունեությամբ զբաղվող 44 արտադրողների, իրացման ցանցերի հետ: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը խնդրեց հստակեցնել, թե ինչ է 50 միկրոն հաստությունը: Էրիկ Գրիգորյանը պարզաբանեց`  բոլոր սուպերմարկետներում և առևտրի ցանցերում վաճառվող բոլորին ծանոթ տոպրակները 50 միկրոնից ցածր են, այսինքն՝ բազմակի օգտագործումներն ավելի շատ են: Նախագծով հիմնականում արգելվելու է մեկանգամյա օգտագործման պլաստիկը:
12:49 - 25 մարտի, 2020
Կառավարությունը ստորերկրյա ջրային ռեսուրսների հորատումները վերահսկելու օրինագիծ է մշակել |armenpress.am|

Կառավարությունը ստորերկրյա ջրային ռեսուրսների հորատումները վերահսկելու օրինագիծ է մշակել |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկում է «ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով հնարավորություն կտրվի վերահսկել ստորերկրյա ջրային ռեսուրսների հորատումները: Կառավարության ներկայացրած օրինագիծն Ազգային ժողովի նիստում ներկայացրեց Շրջական միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը: «Օրենքի նախագծով կանոնակարգվելու է հորատում իրականացնող հաստոցների տեղադիրքին առցանց հետևելու տեխնիկական սարքավորումների կարգը: Արդեն ջրային օրենսգրքով նախատեսված էր, որ ստորերկրյա քաղցրահամ ջրերի հորատման համար անհրաժեշտ էր լինելու առցանց հետևել, սակայն կարգավորված չէր, թե ում միջոցներով պետք է ձեռք բերվեին այդ սարքավորումները և ինչպես պետք է իրականացվեր: Նախագիծը հնարավորություն է տալու այսուհետև վերահսկել հիմնականում Արարատյան դաշտում ստորերկրյա ջրային ռեսուրսների մասով իրականացվող հորատումները, և համադրության արդյունքում հնարավոր կլինի հասկանալ՝ այդ հորատումները օրենքին համապատասխան են իրականացվում, թե ոչ»,- ասաց Գրիգորյանը:
12:24 - 25 մարտի, 2020
Էրիկ Գրիգորյանը մասնակցել է շրջակա միջավայրի ոլորտում բարեփոխումներին վերաբերող քննարկման

Էրիկ Գրիգորյանը մասնակցել է շրջակա միջավայրի ոլորտում բարեփոխումներին վերաբերող քննարկման

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը մասնակցել է շրջակա միջավայրի ոլորտում իրականացված բարեփոխումներին վերաբերող կլոր-սեղան քննարկմանը: Միջոցառման նպատակն էր շահագրգիռ գործընկերներին ներկայացնել շրջակա միջավայրի նախարարության կողմից նախաձեռնված և ներկայումս ընթացող բարեփոխումների շարքը՝ օրենսդրական կարգավորումների, կայուն անտառկառավարման և կենսաբազմազանության ու բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության ոլորտում։ Բարեփոխումների հիմքն ու նախապայմանը 2019 թվականի նոյեմբերի 11-ին Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև ստորագրված «Քաղաքականության վրա հիմնված վարկ-Շրջակա միջավայրի պահպանություն» վարկային համաձայնագիրն էր։ Քննարկմանը մասնակցում էին շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումների և համակարգի կառույցների ղեկավարներ, շահագրգիռ գերատեսչությունների, մարզպետարանների, միջազգային զարգացման գործակալությունների և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Հանդիպման ընթացքում ոլորտի մասնագետները ներկայացրել են շրջակա միջավայրին առնչվող օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումները, կենսաբազմազանության պահպանության, հատուկ պահպանվող տարածքների կառավարման, անտառների կայուն զարգացման, մասնավորապես՝ ապօրինի անտառահատման կանխարգելման և անտառօգտագործման, անտառապատման ու անտառվերականգնման արդյունավետության բարձրացման միջոցառումները:
11:35 - 12 մարտի, 2020