Գագիկ Խաչատրյանի եղբորորդին կմնա կալանքի տակ, դատարանը մերժել է կալանքի դեմ բողոքը |tert.am|
10:10 - 04 հոկտեմբերի, 2019

Գագիկ Խաչատրյանի եղբորորդին կմնա կալանքի տակ, դատարանը մերժել է կալանքի դեմ բողոքը |tert.am|

tert.am։ Գագիկ Խաչատրյանի եղբորորդի Կարեն Խաչատրյանը կշարունակի մնալ կալանք տակ, Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Անդրանիկ Մնացականյանի, այսօր մերժել է Խաչատրյանի կալանքի դեմ բողոքը: Այս մասին ասաց Կարեն Խաչատրյանի պաշտպան Ամրամ Մակինյանը:

Հարցին՝ ի՞նչ հիմնավորմամբ է դատարանը մերժել, Մակինյանն ասաց, որ դեռ չի ստացել դատարանի որոշումը, ուստի մերժման հիմքերին ծանոթ չէ:

Հիշեցնենք, որ Կարեն Խաչատրյանը նախկինում աշխատել է ՊԵԿ-ում, մեղադրվում է առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ և օգոստոսի 27-ին ձերբակալվել է ԱԱԾ կողմից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել