«Գլորիա» ֆաբրիկայի շրջված ավտոբուսից հիվանդանոցներ են տեղափոխել 22 մարդու. մանրամասներ |armtimes.com|
12:38 - 17 մարտի, 2020

«Գլորիա» ֆաբրիկայի շրջված ավտոբուսից հիվանդանոցներ են տեղափոխել 22 մարդու. մանրամասներ |armtimes.com|

armtimes.com: Լոռու մարզի Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին ժամեր առաջ շրջված «Գլորիա»  կարի ֆաբրիկայի ավտոբուսի վթարի հետեւանքով ժամը 10:30-ի տվյալներով Սպիտակի եւ Վանաձորի բժշկական կենտրոններ են տեղափոխվել ընդհանուր առմամբ 22 տուժած:

Սպիտակի բժշկական կենտրոնից հայտնեցին, որ իրենց մոտ են տեղափոխվել գրեթե բոլոր վիրավորները՝ ընդհանուր 21 տուժած՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, հիմնականում կոտրվածքներով: Նրանք բոլորն անցել եւ դեռ անցնում են բուժզննում, մի մասին, նախնական տվյալներով 12 հոգու, հոսպիտալացնելու որոշում է կայացվել: ԲԿ-ից հայտնեցին նաեւ, որ ծանր վիճակում գտնվող տուժածներ այս պահին չկան:

1 հոգի էլ տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն: 

Ավելին՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել