Դատավորները պետք է բավարար վարձատրվեն և համարժեք կենսաթոշակ ստանան․ Արտակ Զեյնալյան |yerkir.am|
13:07 - 10 ապրիլի, 2019

Դատավորները պետք է բավարար վարձատրվեն և համարժեք կենսաթոշակ ստանան․ Արտակ Զեյնալյան |yerkir.am|

yerkir.am: Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, լրագրողների հետ զրույցում խոսելով դատական համակարգում կոռուպցիայի մասին, ասել է․

«Դատական համակարգում կոռուպցիա կա, համենայն դեպս, նման ընկալում և տպավորություն կա, ինչի մասին են խոսում այն բացահայտումները, կոռուպցիայի մասով ձերբակալությունները, որոնք տեղի են ունենում, ինչպես նաև այն գործերը, որոնք այս պահին քննվում են:

Այդպիսի երևույթ կա, և դա պետք է արմատախիլ արվի: Իհարկե, պետք է նաև վերացվեն կոռուպցիոն ռիսկերը: Կոռուպցիոն ռիսկերից է սոցիալական երաշխիքի ցածր մակարդակը. դատավորները պետք է ունենան բավարար սոցիալական երաշխիքներ, վաստակ և համարժեք կենսաթոշակ: Հայաստանը Եվրոպայի խորհրդում այս առումով գտնվում է վերջին տեղում` ամենավերջին տեղն է զբաղեցնում: Հիմա յուրաքանչյուր դատավոր միջին հաշվով ստանում է 1100 եվրոյին համարժեք դրամ, իսկ նախավերջին տեղում գտնվող Մոլդովայում դա ավելի քան 3 անգամ բարձր է: Սա այդ կոռուպցիոն ռիսկերի նվազեցման գործոններից մեկն է»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել