Բուհական համակարգում առկա կոռուպցիայի հարցում մտահոգություններ կան. Արայիկ Հարությունյան |aysor.am|
08:28 - 20 դեկտեմբերի, 2019

Բուհական համակարգում առկա կոռուպցիայի հարցում մտահոգություններ կան. Արայիկ Հարությունյան |aysor.am|

aysor.am: ԿԳՄՍ նախարարը պնդում է՝ թեև չի կարող հայտարարել, որ ոլորտում կոռուպցիայի վերացման հարցն ամբողջությամբ լուծվել է, բայց համակարգային կոռուպցիան այլևս վերացած է.

«Ասել, որ այստեղ ամբողջությամբ լուծել ենք հարցերը, ճիշտ չի լինի, բայց կրթական համակարգում այլևս չկա համակարգային կոռուպցիա», - «Կրթության ոլորտի բարեփոխումներն ու առաջիկա ռազմավարական մարտահրավերները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

Նա նկատեց, որ կոռուպցիայի դեմ պայքարի ամենահաջող ոլորտներում 4-րդ հորիզոնականում հանրակրթությունն է նշված, մինչդեռ բարձրագույն ուսումնական հաստատություններում այս խնդիրը շարունակում է արդի մնալ:

«Ցավոք սրտի, նույնը բուհական համակարգի առումով չենք կարող ասել, որովհետև նույն հարցումներով բուհական համակարգում առկա կոռուպցիայի հարցում չասեմ հաջողություն չունենք, բայց մտահոգություններ կան», - հավելեց նախարարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել