Դատավոր Դավիթ Գրիգորյանի փաստաբանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերն ուղարկվել են ԱԱԾ |pastinfo.am|
15:26 - 23 հուլիսի, 2019

Դատավոր Դավիթ Գրիգորյանի փաստաբանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերն ուղարկվել են ԱԱԾ |pastinfo.am|

pastinfo.am: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի փաստաբան Գեորգի Մելիքյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերն ուղարկվել են Ազգային անվտանգության ծառայություն։

Հարցմանն ի պատասխան Ոտիկանության լրատվական բաժնի աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը տեղեկացրեց, որ ահազանգով նախապատրաստված նյութերն ուղարկվել են Դատախազություն՝ ենթակայության հարցը որոշելու համար, իսկ Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը տեղեկացրեց, որ նյութերը ստացել են եւ հուլիսի 17-ին ուղարկել Ազգային անվտանգության ծառայություն՝ քննարկման։

Հիշեցնենք, որ դատավորի փաստաբան Գեորգի Մելիքյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ Դավիթ Գրիգորյանի իրավունքների խախտման վերաբերյալ դիմել է Բարձրագույն դատական խորհուրդ, ինչպես նաեւ՝ հանցագործության մասին հաղորդում ներկայացրել Ոստիկանություն։ Ըստ փաստաբանի՝ դատավորի աշխատասենյակը կնիքվել էր մինչեւ դատարանի կողմից խուզարկության թույլտվության որոշման ստանալը. «Այսինքն՝ կնիքվել է, հետո միայն դատարանից որոշում է ստացվել, ինչն էլ ապօրինի է։ Նույնը կարող ենք ասել եւ առգրավումների մասին. իրենք իրավունք չունեին դա անել, քանի որ օրենքը պահանջում է, որ դատավորը նախապես՝ մեկ օր առաջ, տեղյակ լինի կատարվող քննչական գործողությունների մասին, այնինչ քննիչը դատավորին նույնիսկ թույլ չի տվել մասնակցել առգրավման գործողություններին»,-ասել էր Գեորգի Մելիքյանը։

Ավելի վաղ հայտնել ենք, որ հուլիսի 16-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը խուզարկել են, ապա՝ կնիքել։ Խուզարկության արդյունքում առգրավվել են Քոչարյանի եւ մյուսների գործի վերաբերյալ նյութերը, այդ թվում՝ պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել