Դատավոր Մխիթար Պապոյանին զրպարտելու համար ԱԱԾ–ում քրեական գործ է հարուցվել |news.am|
06:25 - 05 հունիսի, 2019

Դատավոր Մխիթար Պապոյանին զրպարտելու համար ԱԱԾ–ում քրեական գործ է հարուցվել |news.am|

news.am։ ՀՀ վերաքննիչ քրեկան դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի հաղորդման հիման վրա ՀՀ ԱԱԾ-ում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 344-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ դատավորին զրպարտելը կապված գործը կամ նյութերը դատարանում քննելու հետ։ Այս մասին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

2019 թ. մայիսի 20-ին, «Facebook.com» սոցիալական ցանցի օգտատեր Արտակ Գալստյանն իր էջում «Ովքե՞ր են գրել Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշումը» վերտառությամբ հրապարակում էր տեղադրել, որն արտատպել էին տարբեր լրատվամիջոցներ։

Հրապարակման մեջ նշված է, որ ըստ աղբյուրի՝ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակելու որոշումը գրել են երաքննիչ դատարանի երեք դատավորներ՝ Վազգեն Ռշտունին, Արշակ Վարդանյանը եւ Մխիթար Պապոյանը։ Այս հրապարակումից հետո ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը հանցագործության մասին հաղորդում էր տվել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել