ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչը մտահոգված է Հայաստանում մամուլի ազատության սահմանափակումներով |aysor.am|
12:51 - 25 մարտի, 2020

ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչը մտահոգված է Հայաստանում մամուլի ազատության սահմանափակումներով |aysor.am|

aysor.am: ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Արլեմ Դեզիրը մտահոգված է Հայաստանում մամուլի ազատության սահմանափակումներով:

«Ես լիովին հասկանում եմ նոր օրենքի նպատակը՝ խուսափել խուճապից, ագրեսիայից և պայքարել  COVID-19 պանդեմիայի ընթացքում կեղծ տեղեկատվության դեմ: Միևնույն ժամանակ, ԶԼՄ-ները պետք է որոշիչ դեր ունենան հանրությանը կարևոր տեղեկատվություն տրամադրելու և կեղծ լուրերի դեմ պայքարում », - ասված է Դեզիրի հայտարարության մեջ, որը հրապարակվել է  ԵԱՀԿ կայքում:

«Օրենքը չպետք է խոչընդոտի լրագրողների աշխատանքը և պանդեմիայի մասին հաղորդելու նրանց հնարավորությունը: Միայն իշխանությունների կողմից տրամադրված տեղեկատվության հրապարակումը չափազանց խիստ սահմանափակող միջոց է, որը սահմանափակում է լրատվամիջոցների ազատությունը և տեղեկատվության անհամաչափ մատչելիությունը», - ասել է  Դեզիրը:

Հիշեցնենք, Ազգային ժողով միաձայն ընդունել է ՀՀ Քրեական և Վարչական իրավախախտումների օրենսգրքերում լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Փաստաթուղթը ստորագրել է նախագահը։

Եթե մեկ օրվա ընթացքում լրատվական գործունեություն իրականացնողը չի հեռացնում հրապարակումը, որի տարածումը արգելված է արտակարգ դրության պայմաններում, ապա սահմանվում է տուգանք նվազագույն աշխատավարձի 500-1000-ապատիկի չափով (500 000 – 1 000 000 դրամ)։

Բացի այդ, արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելու դեպքում սահմանվում է վարչական պատասխանատվություն՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով (300-500 հազար դրամ) կամ կալանքով առվելագույնը 1 ամիս ժամկետով, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով առավելագույնը 2 տարի ժամկետով կամ առանց դրա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել