shantnews.am:  ԵՄ-ում կմշակվի համագործակցության բոլոր երկրների համար միասնական փաստաթուղթ COVID-անձնագիր անունով, որը կխաղա զբոսաշրջության անվտանգության սերտիֆիկատի դեր, հայտնում է Корреспондент-ը: ԵՄ երկրների զբոսաշրջային գերատեսչությունների ղեկավարների առցանց համաժողովի արդյունքների հիման վրա հայտարարել է ԵՄ-ում նախագահող Խորվաթիայի զբոսաշրջության նախարար Գարի Կապելլին:

«Մենք եզրափակեցինք նախարարների ոչ պաշտոնական խորհրդաժողովը, որին մասնակցում էին անդամ բոլոր երկրների նախարարները և ներքին շուկայի հարցերով եվրահանձնակատար Թերրի Բրետոնը: Մենք հանգեցինք մի քանի եզրակացությունների, մասնավորապես՝ ճգնաժամի հաղթահարմանն ուղղված համատեղ եվրոպական մոտեցման վերաբերյալ: Սա կներառի առողջության ոլորտում համատեղ արձանագրությունների և միջոցառումների ստեղծում: Նախարարները համակարծիք էին, որ պետք է ստեղծվի COVID- անձնագիր պայմանական անունով ընդհանուր փաստաթուղթ, որն ուժի մեջ կլինի ամբողջ Եվրոպական Միությունում», – ասել է Կապելլին:

Նա նշել է, որ նախարարները և Եվրահանձնաժողովը համաձայնել են ընդհանուր դիրքորոշման վերաբերյալ, որ վերականգնման կարճաժամկետ հիմնադրամը, որը կստեղծվի ԵՀ-ի հովանու ներքո և անդամ երկրների մասնակցությամբ, կներառի զբոսաշրջության արդյունաբերության վերականգնման ծախսերը 20-25% -ի սահմաններում: Զբոսաշրջության ոլորտը պետք է ստանա այդպիսի տոկոս 2021-27 տարիների ֆինանսական հեռանկարում:

«Նորմալ պայմաններում զբոսաշրջությունը ԵՄ-ի «Բազմամյա ֆինանսական հեռանկարում» այդքան կարևոր դեր չի խաղում, բայց այժմ անդամ երկրների կողմից կա յուրահատուկ դիրքորոշում. զբոսաշրջությունը պետք է կազմի երկարաժամկետ բյուջեի 20-25% -ը: Այն պետք է շատ կարևոր դեր խաղա մեր բոլոր երկրների տնտեսությունը վերակենդանացնելու հարցում»,- ասել է Կապելլին:

Նա նաև հիշեցրել է, որ զբոսաշրջության մասնաբաժինը նշանակալի է եվրոպական շատ երկրների տնտեսություններում: