Երևանի Արցախի պողոտայի  չորրորդ կարգի վթարային շենքերի 83 ընտանիքներ ստացան նոր բնակարաններ
10:32 - 04 հուլիսի, 2019

Երևանի Արցախի պողոտայի չորրորդ կարգի վթարային շենքերի 83 ընտանիքներ ստացան նոր բնակարաններ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․ 

«Երևանի Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի 8 և 10 հասցեների չորրորդ կարգի վթարային շենքերում տարիներ շարունակ ապրող 83 ընտանիքների այսօր հանձնեցի նոր բնակարանների բանալիներ:

Եվս 59 ընտանիք էլ ստացան Սիսակյան 3 հասցեում նոր կառուցվող շենքում անհատույց բնակարաններ ստանալու մասին Երևանի քաղաքապետի և ավագանու որոշումները»:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել