Երևանի քաղաքապետարանը քաղաքացիներին հորդորում է չգնել փողոցում վաճառվող սննդամթերք
14:43 - 16 մարտի, 2020

Երևանի քաղաքապետարանը քաղաքացիներին հորդորում է չգնել փողոցում վաճառվող սննդամթերք

Երևանի քաղաքապետարանը քաղաքացիներին հորդորում է չգնել փողոցում, մայթերին վաճառվող սննդամթերք: Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։

«Չնայած Երևանի քաղաքապետարանն ամենօրյա, իսկ այս օրերին նաև լրացուցիչ հատուկ հերթապահություն է սահմանել բացօթյա ապօրինի առևտուրը բացառելու համար, որոշ քաղաքացիներ, անտեսելով օրենքն ու նոր կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված միջոցառումները, շարունակում են իրենց գործունեությունը:

Ուստի քաղաքապետարանը զգուշացնում և հորդորում է չգնել փողոցում, մայթերին վաճառվող սննդամթերքը: Դրանք համարվում են բարձր ռիսկայնությամբ, վտանգավոր մթերքներ, որոնք, չունենալով պահպանման անհրաժեշտ պայմաններ, կարող են պարունակել վիրուսային տարրեր: Նման ապրանքների նկատմամբ չկա որակի վերահսկողություն:
Պահպանե՛ք և մի՛ վտանգեք ձեր առողջությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել