Մարտի 2-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր Դիրկ Վիզեյի հետ։
Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են, որ հայ-գերմանական հարաբերություններն աչքի են ընկնում երկխոսության բարձր մակարդակով, որն արտահայտվում է ոչ միայն երկու երկրների ղեկավարների միջև կանոնավոր շփումներով, արտաքին քաղաքական գերատեսչությունների և օրենսդիր մարմինների ակտիվ փոխգործակցությամբ, այլև բազմաբովանդակ համագործակցությամբ առևտրատնտեսական, գիտակրթական, մշակութային և այլ ոլորտներում։
Զոհրաբ Մնացականյանը և Դիրկ Վիզեյը մտքեր է փոխանակել Հայաստան-Եվրամիություն գործընկերության օրակարգային հարցերի շուրջ՝ կարևորելով Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դերակատարությունը ԵՄ և ԵՄ անդամ երկրների հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափով համագործակցության խթանման հարցում։ Արևելյան գործընկերության համատեքստում երկուստեք ընդգծել են նաև քաղաքացիների շարժունակության և մարդկանց միջև շփումների բարելավմանն ուղղված քայլերի ձեռնարկումը:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվե տարածաշրջանային և միջազգային մի շարք հրատապ հարցերի։
comment.count (0)