Էներգետիկայի նախարարության ճարտարագետը մեղադրվում է տնակներ գողանալու համար |tert.am|
07:37 - 06 հուլիսի, 2019

Էներգետիկայի նախարարության ճարտարագետը մեղադրվում է տնակներ գողանալու համար |tert.am|

tert.am: Մեղադրանք է առաջադրվել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲԸ «Հյուսիսային» մասնաճյուղի գլխավոր ճարտարագետ Արմեն Նալբանդյանին: 

Ըստ մեղադրանքի՝ վերջինս «Հյուսիսային» մասնաճյուղի տրանսպորտի և մատակարարման ծառայության հիմնական միջոց հանդիսացող տնակի ընդհանուր 850.000 ՀՀ դրամ արժողության երկու բլոկները գաղտնի հափշտակելու դիտավորությամբ 2018 թվականի օգոստոսի 14-ին նույն մասնաճյուղի աշխատակիցներին խաբել ու հայտնել է, թե ընկերության ղեկավարության կողմից թույլտվություն է ստացել տնակները դստեր ամուսնուն՝ Աշոտ Բաղդասարյանին հատկացնելու համար: Այնուհետև իր կողմից վարձակալած բեռնատարով տնակները տեղափոխել է Աշոտ Բաղդասարյանի բնակության վայր ու գողացել է դրանք:

Իր կատարած հանցագործությունը թաքցնելու համար Արմեն Նալբանդյանը կազմել է պաշտոնական փաստաթուղթ, որում կեղծ տեղեկություններ է ներառել տնակի երեք բլոկներից երկուսը «Վանաձոր-2» ենթակայան տեղափոխելու, իսկ երրորդ բլոկը ապամոնտաժելու և դրա հետևանքով առաջացած ապրանքները պահեստավորելու վերաբերյալ, ապա ակտը ստորագրման համար ներկայացրել է մասնաճյուղի տնօրեն էդգար Բոջուկյանին, աշխատակիցներ Վալերի Հարությունյանին, Արամ Բաղդասարյանին, Արմեն Ազարյանին, Ռաշիդ Վարդումյանին և Տարոն Նալբանդյանին:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել