Էրդողանի գլխավոր խորհրդականը անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցին |ermenihaber.am|
14:24 - 15 հունվարի, 2020

Էրդողանի գլխավոր խորհրդականը անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցին |ermenihaber.am|

ermenihaber.am:   Թուրքիայի Քահրամանմարաշ (պատմական Մարաշ) քաղաքում «Հայկական հարցը և դրա պատմական հետին պլանը» խորագրով գիտաժողով է անցկացվել՝ միտված Հայոց ցեղասպանության ժխտմանը:

Գիտաժողով կոչված այդ հավաքի ժամանակ ելույթ է ունեցել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական Անվտանգության ու արտաքին հարաբերությունների խորհրդի անդամ Սեյիթ Սերթչելիքը: Վերջինս, հիմնվելով Թուրքիայի պետական ժխտողական թեզերի վրա, նշել է, որ 1915-ին տեղի ունեցածը ընդամենը տեղահանություն էր:

Սերթչելիքը, ով հայտարարել է, որ ինքը ռուսական արխիվներում Հայկական հարցի մասին շուրջ 1 մլն փաստաթուղթ է ուսումնասիրել, ավանդական ժխտողական թեզերին ավելացրել է ևս մեկը: Ըստ Սերթչելիքի՝ 19-րդ դարում Օսմանյան կայսրությունում ծառայող ռուս դիվանագետները գրել են, թե իբր հայերը «ապստամբությունների ժամանակ իրենց ունեցած կորուստների թվաքանակը հրապարակելիս միշտ մի զրո են ավելացրել»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել