Թեղուտում հասել ենք մի փուլի, երբ ռեալ շարժեր են տեղի ունենում. Նիկոլ Փաշինյան |armenpress.am|
07:08 - 28 մարտի, 2019

Թեղուտում հասել ենք մի փուլի, երբ ռեալ շարժեր են տեղի ունենում. Նիկոլ Փաշինյան |armenpress.am|

armenpress.am։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ Թեղուտի հանքավայրում առաջիկա 1-1.5 ամսվա ընթացքում կսկսվի ռեալ աշխատուժի ներգրավման գործընթացը, մարդիկ կսկսեն աշխատել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ զեկույցի քննարկման ընթացքում, պատասխանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Գրիգորյանի հարցին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ  Թեղուտում հասել են մի փուլի, երբ այնտեղ ռեալ շարժեր են տեղի ունենում:

«Մեր հույսն այն է, որ առաջիկա 1-1.5  ամսվա ընթացքում այնտեղ կսկսվի ռեալ աշխատուժի ներգրավման գործընթացը, այսինքն՝ մարդիկ կսկսեն աշխատել: Ինձ երեկ ասել են, որ արդեն ադմինիստրատիվ կարգի խնդիրներ են լուծվում և կլուծվեն նախապատրաստական կարգի խնդիրներ, որից հետո կմտնեն հաջորդ փուլ»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետն անդրադարձավ նաև այն մետաղական հանքերի հետ կապված խնդիրներին, որոնք ունեն շահագործման լիցենզիա, սակայն երկար տարիներ չեն շահագործվում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել