Եվրախորհրդի 70-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառումներին մասնակցելու նպատակով Ստրասբուրգում գտնվող Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոսել է նաև Սիրիայի հարցում Թուրքիայի կողմից իրականացվող քաղաքականության մասին. գրում է ermenihaber-ը:

Նշելով, որ Թուրքիայում իրավապաշտպանների, մարդու իրավունքների պաշտպանների և ժողովրդավարական գաղափարները պաշտպանողների նկատմամբ բռնաճնշումներ են իրականացվում՝ խարխլելով իրավական պետության հիմքերը, Ֆրանսիայի նախագահն անդրադարձել է նաև Սիրիայի հարցում Թուրքիայի վարած քաղաքականությանը։ Մակրոնը շեշտել է, որ իրենք թույլ չեն տա Թուրքիային, սիրիացի փախստականների խնդիրը շահարկելով և որպես գործիք օգտագործելով, ներխուժել Սիրիա։ Ըստ Ֆրանսիայի նախագահի՝ Թուրքիայի վարած այդ քաղաքականությունն անընդունելի է։