«Իմ քայլը» Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է 2019-ին արված աշխատանքը և 2020-ի տեսլականը |armenpress.am|
11:03 - 17 հունվարի, 2020

«Իմ քայլը» Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է 2019-ին արված աշխատանքը և 2020-ի տեսլականը |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության հանդիպմանը քննարկվել են նախորդ տարվա արած աշխատանքը, 2020-ի տեսլականը, մարտահրավերները, նպատակ են դրել կրկնապատկել 2019-ին գրանցած արդյունքները:

Փակ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը:

«Արդեն ավանդական է դարձել վարչապետի և խմբակցության հանդիպումը: Քննարկվեց 2019-ին տեղի ունեցածը, արված աշխատանքը, քննարկեցինք նաև 2020-ի մեր տեսլականը, այն մարտահրավերները, որ այս տարի կան: Հարցեր ուղղեցինք վարչապետին և պատասխաններ ստացանք: Նպատակ է դրվում 2019-ի գրանցած արդյունքները 2020-ին կրկնապատկել»,-ասաց Սիմոնյանն ու նշեց՝ վարչապետի հետ մշտապես հանդիպումներ եղել են և լինելու են, դրանում որևէ արտառոց բան չկա:

Հարցին, թե արդյոք վարչապետը գո՞հ էր, նա պատասխանեց՝ նման կոնկրետ քննարկում չեղավ, բայց ինքը կարող է ասել, որ վարչապետը խորհրդարանի աշխատանքից գոհ է: Հարցին ի պատասխան՝ Սիմոնյանը նաև տեղեկացրեց, որ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հարց չի քննարկվել: «Կարծում եմ, հնարավոր է, որ լինեն փոփոխություններ, որոնք կվերաբերվեն Սահմանադրությանը, բայց այս պահի դրությամբ կտրուկ փոփոխությունների մասին խոսք չի եղել»,-ասաց նա:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել