Իրանի կառույցներից մեկում ուրանի մասնիկներ են հայտնաբերվել․ ՄԱԳԱՏԷ |tert.am|
05:17 - 12 նոյեմբերի, 2019

Իրանի կառույցներից մեկում ուրանի մասնիկներ են հայտնաբերվել․ ՄԱԳԱՏԷ |tert.am|

tert.am։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) ուրանի մասնիկներ է հայտնաբերել Իրանում, որի մասին ավելի վաղ տեղյակ չէին պահել կազմակերպության փորձագետներին։ Այս մասին հայտնում է РИА Новости-ին՝ վկայակոչելով գործակալության զեկույցը։

«Գործակալությունը չհարստացված ուրանի տեխնածին բնույթի մասնիկներ է հայտնաբերել Իրանի կառույցներից մեկում, որի մասին գործակալությանը չէին տեղեկացրել»,- ասվում է զեկույցում։

Զեկույցում չի նշվում, թե որ կառույցում են մասնիկներ հայտնաբերվել։ 

2018-ին այդ կառույցի մասին ՄԱԿ-ի ամբիոնից հայտնել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Նրա խոսքով՝ այդ կառույցում հարյուրավոր տոննաներով միջուկային սարքավորումներ և նյութեր են եղել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել