Իրանում կորոնավիրուսից ապաքինվածների թիվն ավելացել է 2 հազար 225֊ով |armenpress.am|
15:48 - 06 ապրիլի, 2020

Իրանում կորոնավիրուսից ապաքինվածների թիվն ավելացել է 2 հազար 225֊ով |armenpress.am|

armenpress.am:  Իրանում, ապրիլի 6-ի վիճակագրական տվյալների համաձայն, մեկ օրում կորոնավիրուսվ վարակվածների թիվն ավելացել է 2 հազար 274-ով։

Այս մասին տեղեկացնում է Իրանում Հայաստանի դեսպանատունը։ Ապրիլի 6֊ի տվյալներով վարակվածների ընդհանուր թիվը դարձել է 60 հազար 500։

Մահացածների թիվն ավելացել է 136-ով՝ ընդհանուրը կազմելով 3 հազար 739։
Ապաքինվածների թիվն ավելացել է 2 հազար 225-ով։ Վարակի բռնկումից ի վեր ապաքինվել է 24 հազար 236 մարդ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել