Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասավ 19-ի, վարակվածներինը՝ 139-ի |azatutyun.am|
16:16 - 26 փետրվարի, 2020

Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասավ 19-ի, վարակվածներինը՝ 139-ի |azatutyun.am|

azatutyun.am: Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 19-ի, վարակվածներինը՝ 139-ի, հայտարարել է երկրի առողջապահության նախարարությունը։

Գերատեսչության հանրային կապերի տնօրեն Քիանուշ Ջահանփուրը հայտնել է, որ նոր դեպքերից 15-ը գրանցվել է Ղոմում, 9-ը՝ Գիլանում, 4-ը՝ Թեհրանում, ևս 16-ը՝ շուրջ մեկ տասնյակ այլ նահանգներում և շրջաններում։

IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ջահանփուրը բնակչությանը խորհուրդ է տվել մնալ տանը և խուսափել ոչ անհրաժեշտ ճամփորդություններից։​

Նախօրեին Իրանում կորոնավիրուսով վարակվածների հրապարակված թիվը 95 էր, հիվանդությունից մահացածներինը՝ 15։

Իրանում կորոնավիրուսի վարակի տարածման կապակցությամբ Հայաստանը երկու շաբաթով և մասամբ դադարեցրել է ցամաքային և օդային հաղորդակցությունը հարևան երկրի հետ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել