Իրան է ժամանել ԵՄ բարձրագույն ներկայացուցիչը  |azatutyun.am|
16:59 - 03 փետրվարի, 2020

Իրան է ժամանել ԵՄ բարձրագույն ներկայացուցիչը |azatutyun.am|

azatutyun.am: Այսօր Թեհրան է ժամանել Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելը: Իրանի մայրաքաղաքում նա բանակցություններ է անցկացնում երկրի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Արևմտյան աղբյուրների գնահատմամբ՝ Բորելի այցը 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագրի փրկության վերջին փորձն է:

Համաձայնագրից դուրս գալու մասին ԱՄՆ նախագահը հայտարարել էր 2018-ի գարնանը:

Իրանը միջուկային համաձայնագրով ստանձնած պարտավորություններից հրաժարվեց այս տարվա հունվարի սկզբին` գեներալ Քասեմ Սոլեյմանիի սպանությունից հաշվված օրեր անց:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել