Խորհուրդ եմ տալիս՝ ոչ մեկը չնյարդայնանա, բոլորի պատասխանատվության պահը կգա. Փաշինյանը՝ Սաշիկ Սարգսյանի մասին |news.am|
12:22 - 15 ապրիլի, 2019

Խորհուրդ եմ տալիս՝ ոչ մեկը չնյարդայնանա, բոլորի պատասխանատվության պահը կգա. Փաշինյանը՝ Սաշիկ Սարգսյանի մասին |news.am|

news.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլ ի15-ին, լրագրողների հետ զրույցում անդրադարձավ այսօր «ՍուտՆիկոլ» ակցիային, որի նախաձեռնողները վարչապետին մեղադրում են իր խոստումները չկատարելու մեջ:

Փաշինյանը նախ հետաքրքրվեց, թե իր որ խոստման մասին է խոսքը, եւ երբ նրան լրագրողները հիշեցրին, որ օրինակ Սաշիկ Սարգսյանի՝ 50 տոկոս փայ մտնելու մասին որեւէ բացահայտում չկա, նա արձագանքեց. «Բայց, կներեք, ավարտվե՞լ է ինչ-որ բան: Հիմա մենք ինչ-որ վավերագրական ֆիլմի մեջ ենք, որտեղ գրվել է «ֆիլմի վերջը» եւ էկրանը մգացե՞լ է: Ասում են՝ չի բացահայտվում, ի՞նչը չի բացահայտվում»:
Դիտարկմանը, որ Սաշիկ Սարգսյանի որդին հայտարարել է, որ հայրը հանգստանալու է գնացել արտերկիր, ոչ թե բուժվելու, վարչապետն արձագանքեց.

«Քրեկաան գործ է հարուցված, մեղադրանք է առաջադրված եւ քննչական մարմինը, քննիչը հնարավորություն է տվել, որ մեղադրյալը Հայաստանից դուրս գա ինչ-ինչ նկատառումներով: Այդ որոշումը ես չեմ կայացրել եւ եթե պարզվի, որ այդ որոշումը սխալ է դատավարական առումով եւ պետք է որեւէ մեկին հնարավորություն տա մեղադրանքից, պատասխանատվությունից խուսափել, այդ թույլտվությունը տված անձինք խստագույն պատասխանատվության կենթարկվեն:

Մեր խնդիրը չէ մարդկանց քառատել եւ այլն:  Ես ուրիշ հանգմանքի մասին եմ նշել, որ մեր քննչական մարմիններն այսօր աշխատում են կրկնակի եռակի, քառակի ծանրաբեռնվածությամբ: Նաեւ ասել եմ, որ ինքս էլ որոշակի վերապահումներ ունեմ կոռուպցիայի դեմ պայքարում մեր իրավապահ մարմինների արդյունավետության վերաբերյալ: Ես այսօր էլ այդ թեմայով զրույց եմ ունեցել»:

Ինչ վերաբերում է «սուտՆիկոլ» ակցիային, վարչապետն ասաց. «Որքան հասկացա, այդ ակցիայի կողմնակիցները նաեւ Սաշիկ Սարգսյանի կողմնակիցներն են: Հիմա օրինակ, Սերժ Սարգսյանի որոշ կողմնակիցներ մեզ մեղադրում են, որ Սերժ Սարգսյանին չենք ձերբակալել, Սաշիկ Սարգսյանի կողմնակիցները մեզ մեղադրում են, որ էս չենք արել, էն չենք արել: Ես խորհուրդ եմ տալիս՝ ոչ մեկը չնյարդայնանա, բոլորի պատասխանատվության պահը կգա, նրանք, որոնք ՀՀ օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթակա արարք են թույլ տվել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել