Խորհրդարանում քննարկվել է ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների առողջության վնասի փոխհատուցման օրենքի նախագիծը |pastinfo.am|
15:05 - 06 դեկտեմբերի, 2019

Խորհրդարանում քննարկվել է ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների առողջության վնասի փոխհատուցման օրենքի նախագիծը |pastinfo.am|

pastinfo.am: Խորհրդարանն քննարկվել  է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը նկատեց՝ գործող օրենքը նախատեսում է առողջությանը պատճառված վնասի դեպքում հատուցում՝ անձի առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունենալու դեպքում։ Օրենքի նախագծով նախատեսվում է պայմանագրային կամ պարտադիր զինվորական ծառայության կամ պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումներին ներգրավված սպայական կազմի զինծառայողի երրորդ խմբի հաշմանդամության դեպքում՝ փոխհատուցումը սահմանել 35 մլն դրամ, պայմանագրային զինվորական ծառայության կամ պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումներին ներգրավված ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողի կամ տարածքային պաշտպանությանը ներգրավված կամ կամավորագրված անձի երրորդ խմբի հաշմանդամության դեպքում՝ 25 մլն դրամ, պարտադիր զինվորական ծառայության կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողի երրորդ խմբի հաշմանդամության դեպքում՝ 15 մլն դրամ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել