Ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է 10 հոգի, արհեստական օդափոխությանը միացված է 5 հոգի․ Արսեն Թորոսյան
11:27 - 23 ապրիլի, 2020

Ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է 10 հոգի, արհեստական օդափոխությանը միացված է 5 հոգի․ Արսեն Թորոսյան

Ունենք ծայրահեղ ծանր 10 հոգի, թոքաբորբով` մոտ 230 հոգի, արհեստական օդափոխությանը միացված` 5 հոգի: Նրանցից մեկն է, որ բավական երիտասարդ է՝ 27 տարեկան, ունի խրոնիկ բնածին ծանր հիվանդություն, բժիշկներն ամեն ինչ անում են, որ իրավիճակը կայունացնեն, կարծես թե հույսեր կան, որ կկարողանան կյանքը փրկել։ Այս մասին կառավարության այսօրվա նիստի ընթացքում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Թորոսյանը նշեց, որ Հայաստանում աճի տեմպը գրեթե  նույնն է։ Խոսելով մահճակալային ֆոնդի մասին, նախարարն ընդգծեց, որ այդ առումով  ծանրաբեռնվածությունը այնպիսին չէ, որ խոսվիայլ  տարբերակի անցնելու մասին( երբ թեթև դեպքերը կմանան տանը)։

« Դեռ ժամանակ ունենք բոլորին հոսպտալացնելու, շատ թեթև վիճակում գտնվողներին հյուրանոցներում, մյուսներին հիվանդանոցներում։  Հաշվի առնելով, նոր  տնտեսական գործունեության տեսակների աշխատանքի  թույլտվությունը, պետք է նորից մեր զգոնությունը չկորցնենք և բոլորս  շարունակենք նախկինում արված բոլոր գործողությունները։ Զգոնությունը կորնցելու առիթներ չունենք»,- նշեց Թորոսյանը։

Աշխարհի այլ երկրներում տիրող իրավիճակի մասին նախարարը տեղեկացրեց, որ տարբեր երկրներում տարբեր իրավիճակ է, կախված նրանից, թե որտեղ երբ է սկսվել համաճարակը։ Իրանի Իսլամական Հանրապետության վերաբերյալ նա  ասաց, որ ամեն օր նոր դեպքերի թիվը գնալով քչանում է, քչանում է նաև մահացածների թիվը։

«Այնտեղ նույնպես գնալով խստացումները քչացնում են և երկիրը աստիճանաբար վերադառնում է իր բանկանոն կյանքին։ Սակայն այստեղ էլ կա մեծ դեբատ, քանի որ խոսվում է երկրորդ ալիքի մասին։ Եվրոպական երկրները նույնպես գնում են խստացված ռեժիմի թուլացմնա, բայց վստահ չեն, որ դա նոր բռնկման չի հանգեցնի։ Ընդհանուր կարող եմ ասել, որ անորոշությունները մնում են շատ և օրական հիմքով որոշումներ են կայացվում»,- եզրափակեց Թորսյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել