Կառավարության դիրքորոշումը խիստ է և վերջնական. Գաբրիել Բալայանը՝ զորակոչից խուսափելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ |factor.am|

10:35 - 06 դեկտեմբերի, 2019

factor.am: Դեկտեմբերի 31-ին լրանում է օրենքի գործողությունը, որը սահմանված կարգով զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին թույլ է տալիս համապատասխան վճարում կատարել և պատասխանատվության չենթարկվել: Հրավիրված ասուլիսում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:

«Կառավարության դիրքորոշումն այստեղ խիստ է և վերջնական, որ նշված օրենքն այլևս չի երկարացվելու: Այսինքն՝ մեր բոլոր քաղաքացիներին, որոնց 27 տարին լրացել է մինչև մարտի 1-ը, ես ցանկանում եմ հաղորդել և հորդորել՝ վերադառնալ Հայաստան: Դրանից հետո արդեն ենթադրում է քրեական պատասխանատվություն»,- հավելեց նա:

Պաշտոնյայի խոսքով՝ հարցը, հավանաբար, կքննարկվի կառավարության առաջիկա նիստում: «Այն ձևաչափը, որը 2004 թվականից գործել է, այլևս չի երկարացվելու, և սա արդեն հստակ դիրքորոշում է: Մենք արդեն իսկ հայտարարել ենք, և պատգամավորական նախաձեռնությունը, որն այսօր շրջանառության մեջ է, կարծում եմ՝ կառավարության առաջիկա նիստում իր դիրքորոշումը կհայտնի և բացասական եզրակացություն կտա»,- նշեց Բալայանը: Մանրամասները՝ տեսանյութում:

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել