Կկարգավորվի ռազմական դրության ժամանակ ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի օգտագործման ընթացակարգը |1lurer.am|
19:30 - 27 հոկտեմբերի, 2020

Կկարգավորվի ռազմական դրության ժամանակ ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի օգտագործման ընթացակարգը |1lurer.am|

1lurer.am: Խորհրդարանն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու հարցը: Կողմ քվեարկեց 71 պատգամավոր:

Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը նշեց, որ օրենքով նախատեսվում է կարգավորել ռազմական դրության ժամանակ ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի օգտագործման անհրաժեշտություն առաջանալու պարագայում այդ գույքն օգտագործման վերցնելու հետ կապված հարաբերությունները, ընթացակարգը և երաշխիքները, գույքին հասցված վնասի դեպքում փոխհատուցման պայմանները: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել