tert.am: Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն աշխատանքից ազատվելու դիմում է ներակայացրել Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին ասաց Գաբրիել Բալայանը՝ պատասխանելով հարցին` շարունակո՞ւմ է պաշտոնավարել, թե ոչ:
«Պաշտոնավարման ընթացքում անմնացորդ նվիրումով ես և իմ գործընկերները հնարավոր ամեն ինչ արել ենք պաշտպանական ոլորտի ինձ վստահված ուղղություններում բարեփոխումներ իրականցնելու համար՝ արձանագրելով ինստիտուցիոնալ անշրջելի ձեռքբերումներ։ Ցավով արձանագրում եմ նաև բացթողումներ, որոնց համադրության արդյունքում ս.թ. նոյեմբերի 20-ին դիմել եմ վարչապետին ինձ զբաղեցրած պաշտոնից ազատելու խնդրանքով»,-ասաց Բալայանը։
Գաբրիել Բալայանը շնորհակալություն հայտնեց համատեղ աշխատանքի համար և հույս հայտնեց, որ նոր նշանակումների արդյունքում կարձանգրվեն շոշափելի հաջողություններ հանուն Հայաստանի Հանրապետության ու նրա անվտանգության ապահովման։ «Խոնարհվում եմ բոլոր նահատակների ու վիրավորների, նրանց հարազատների ու մտերիմների առջև։ Փառք Հայոց բանակին»,-ասաց Բալայանը։
Գաբրիել Բալայանն այս պաշտոնում նշանակվել էր 2018 թվականի մայիսի 29-ին։
comment.count (0)