Կառավարությունը բավարարեց «ՔՈՆԹՈՒՐԳԼՈԲԱԼ ՀԻԴՐՈ ԿԱՍԿԱԴ» ՓԲ ընկերության ներկայացրած հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար:

Ընկերության կողմից ներմուծվող սարքավորումները օգտագործվելու են էլեկտրաէներգիայի արտադրության համար։

Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 27.5 մլրդ դրամի ներդրում, որից 10.9 մլրդ դրամը արդեն իրականացվել է, իսկ մնացած մասը նախատեսվում է իրականացնել սարքավորումների ձեռքբերման, տեղադրման, ինչպես նաև տեխնիկական վերահսկողության աշխատանքների իրականացման համար:

Ներկայումս առկա է 151 աշխատատեղ` 413,000 դրամ միջին աշխատավարձով: Ներդրումային ծրագրի շրջանակում արդեն ստեղծվել է 10 նոր աշխատատեղ՝ 750,000 դրամ միջին աշխատավարձով։

2018 թվականի ընթացքում ընկերության կողմից արտադրված էլեկտրաէներգիան արժեքային արտահայտությամբ կազմել է 13.7 մլրդ դրամ:

Ներդրումային ծրագրի ավարտից հետո կանխատեսվում է արտադրել տարեկան շուրջ 15.3 մլրդ դրամի էլեկրաէներգիա, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում:

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 6 մլրդ 392 մլն 618 հազար դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 512 մլն 981 հազար դրամ: