Կառավարությունը 2 համայնքի ղեկավարների արտահերթ ընտրություն անցկացնելու մասին որոշում կկայացնի
05:54 - 23 մայիսի, 2019

Կառավարությունը 2 համայնքի ղեկավարների արտահերթ ընտրություն անցկացնելու մասին որոշում կկայացնի

Վաղը կառավարության հերթական նիստին չզեկուցվող հարցերի շրջանակում որոշում կկայացվի ՀՀ Շիրակի մարզի Գետափի համայնքի ղեկավարի և Գեղարքունիքի մարզի Վանևան համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն անցկացնելու մասին:

Ըստ հիմնավորման` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գետափ համայնքի ղեկավար Գոռ Ստեփանյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի հոկտեմբերի 2-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում: 2019 թվականի ապրիլի 19-ին Գոռ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:

Շիրակի մարզի Գետափ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության անցկացման համար առաջարկվում է 2019 թվականի սեպտեմբերի 29-ը:

Իսկ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վանևան համայնքի ղեկավար Նորայր Հարությունյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2018 թվականի հունիսի 10-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում:

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված հիմքով, այն է՝ համայնքի ղեկավարի կողմից վեց ամիս անընդմեջ ավագանու նիստ չհրավիրելու, ս.թ. ապրիլի 13-ին Վանևան համայնքի ավագանին ընդունել է համայնքի ղեկավարի լիազորությունները դադարեցնելու մասին որոշում:

Գեղարքունիքի մարզի Վանևան համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն համար ևս առաջարկվում է 2019 թվականի սեպտեմբերի 29-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել