Կորոնավիրուսի հետևանքով ՀՀ տնտեսական աճը կարող է դանդաղել ավելի քան 7 անգամ |tert.am|
15:49 - 02 ապրիլի, 2020

Կորոնավիրուսի հետևանքով ՀՀ տնտեսական աճը կարող է դանդաղել ավելի քան 7 անգամ |tert.am|

tert.am: Կենտրոնական բանկի գնահատականների համաձայն՝ կորոնավիրուսի տարածումը և դրա դեմ ուղղված հակահամաճարակային միջոցառումները զգալիորեն կճնշեն տնտեսական ակտիվությունը 2020-ին։

Ըստ ԿԲ կանխատեսումների՝ 2020թ. տնտեսական աճը կկազմի 0․7 %։ Այս մասին նշված է ԿԲ կայքում հրապարակված «Գնաճի հաշվետվություն (Դրամավարկային քաղաքականության ծրագիր 1-ին եռամսյակ 2020թ. Դրամավարկային քաղաքականության 2019թ. 4-րդ եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն)» փաստաթղթում։

Անցած տարվա վերջին ԿԲ-ն այս տարվա համար կանխատեսում էր 5,3% տնտեսական աճ, իսկ Կառավարությունը՝ 4,9%: Այսինքն՝ նոր գնահատականների համաձայն՝ Հայաստանի տնտեսական աճը կարող է դանդաղել ավելի քան 7 անգամ։

Տնտեսական ակտիվության դանդաղումը ակնհայտորեն կազդի հարկերի հավաքագրման վրա և ԿԲ-ն գնահատել է պահպանողական սցենար, ինչը ենթադրում է 2019 թ. հարկեր/ՀՆԱ ցուցանիշի պահպանում։ Միևնույն ժամանակ Կենտրոնական բանկն ակնկալում է, որ տնտեսական աճը կվերականգնվի արդեն 2021-ին և կարող է կազմել 7,2%:

Կորոնավիրուսի տարածումը և դրա դեմ ուղղված հակահամաճարակային միջոցառումների բացասական ազդեցությունը, ըստ Կենտրոնական բանկի՝ հիմնականում կնյութականանա 2020-ի երկրորդ եռամսյակում, որից հետո, անորոշությունների նվազմանը զուգընթաց, տնտեսությունն աստիճանաբար կվերադառնա իր բնականոն ընթացքին։ Բացասական ազդեցություն կկրեն տնտեսական բոլոր ճյուղերը, սակայն ավելի խոցելի են տուրիզմի և ժամանցի հետ սերտ առնչություն ունեցող ոլորտները։

Շարունակությունը՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել