«Ադրբեջանոտ վերնագրերին չեմ անդրադառնա, ուղղակի ամոթ է»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն` անդրադառնալով սոցցանցերում հայտնված այն տեղեկություններին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծառայող որդուն՝ Աշոտ Փաշինյանին Արցախից տեղափոխել են Նուբարաշեն։

Արձագանքելով սրան՝ Արծրուն Հովհաննիսյանը նշել է.«ՀՀ ԶՈւ-երի ցանկացած զինծառայող տարբեր ժամանակներում, տարբեր վայրերում մասնակցում է տարբեր հավաքների, քննությունների ու զորավարժությունների»: