Փաշինյանը հարցաքննվելու է քննիչ հանձնաժողովում, Արծրուն Հովհաննիսյանն էլ փորձագետ կլինի |hetq.am|
14:28 - 14 փետրվարի, 2022

Փաշինյանը հարցաքննվելու է քննիչ հանձնաժողովում, Արծրուն Հովհաննիսյանն էլ փորձագետ կլինի |hetq.am|

hetq.am: Արցախյան երկրորդ պատերազմի դեպքերը քննող հանձնաժողովի նիստին Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը վստահեցրեց` վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցաքննվելու է հանձնաժողովում․ դա վերջինիս ցանկությունն է:

ՊՆ նախկին ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այժմ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ է, հետաքրքրվեցինք`վերջինս քննիչ հանձնաժողովում որպես փորձագետ ներգավվելո՞ւ է, և արդյոք օբյեկտիվ աշխատանք կարող է տանել` հաշվի առնելով պատերազմի ընթացքում զբաղեցրած պաշտոնը:

«Արծրուն Հովհաննիսյանը մեր հանձնաժողովի փորձագետ է, աշխատում է շատ ոգևորված և էֆեկտիվ, տնօրինում է շատ մեծ տեղեկատվության: Դուք հիմա այն պատկերի շուրջ եք, որ Արծրուն Հովհաննիսյանի շուրջ փորձեցին ստեղծել… Արծրուն Հովհաննիսյանը որպես ՊՆ՝ էդ ժամանակ ինֆորմացիայի կրող, շատ արժեքավոր է լինելու մեր հանձնաժողովի նիստերի ընթացքում»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Վահագն Ալեքսանյանն էլ հավելեց` Արծրուն Հովհաննիսյանն այն փորձագետն է, որ տարիներ շարունակ պնդել է` պետք է զարգացնել օդուժը, ու նրան լսողներ չեն եղել, շատ դեպքերում գրոտեսկային պատասխաններ են եղել պատկան մարմինների կողմից:

«Էնպես որ, նրա ընդհանուր փորձագիտական աշխատանքները զետեղված են իր գրքերում, որոնք խորհուրդ կտամ ուսումնասիրեք ու հասկանաք, որ մարդը շատ լավ տիրապետում է ռազմական արվեստին ու կարող է լինել շատ լավ փորձագետ»,- ասաց Ալեքսանյանը:

Նշենք, որ հանձնաժողովի գործունեության ժամկետը վեց ամիս է: Նիստերը լինելու են դռնփակ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել