armtimes.com: Արծրուն Հովհաննիսյանը կնշանակվի ՀՀ Ազգային ժողովի «Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի» փորձագետ:
Տեղեկությունը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հաստատեց Հովհաննիսյանը՝ հայտնելով, որ օրեր առաջ է առաջարկը ստացել հանձնաժողովից:
«Բազմաթիվ անելիքներ ու ծրագրեր կան: Առաջիկայում կլինեն տարբեր հետաքրքիր քննարկումներ, որոնք հենց հանձնաժողովի անդամներն են առաջ քաշելու: Այդ առումով ես իրենց հետ տարբեր քննարկումներ եմ ունեցել, նույնիսկ՝ մինչեւ նշանակվելս»,- ասաց նա:
comment.count (0)