Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ:

Նախագահ Սարգսյանը կայցելի սահմանամերձ Չինարի, Այգեձոր և Նավուր համայնքներ, այնուհետև Իջևանում կհյուրընկալվի Երևանի պետական համալսարանի մասնաճյուղում, կլինի մարզի արտադրական ձեռնարկություններում, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։