Հանրապետության օրվա առթիվ ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը։
«Այսօր Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման տարեդարձն է՝ Հանրապետության տոնը:
Պետականություն ունենալը, առավել ևս այն գործով արժևորելը, պահպանելն ու զարգացնելը խելացի, իրենց ուժը գիտակցող և ինքնության համար արժանապատվորեն պայքարող ազգերին տրվող շնորհ է:
Առաջին հանրապետության փորձը՝ իր ձեռքբերումներով ու ձախողումներով հանդերձ, կարևոր դաս է մեզ համար և հիշեցում, որ այսօր աշխարհում շատ ազգեր դեռ երազում են պետություն ունենալու մասին… Իսկ հայոց նոր պետականությունն արդեն 34 տարեկան է»,- ասվում է Սարգսյանի ուղերձում։
comment.count (0)