ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը պարունակում էր կարևոր ու սպասված ուղերձներ. Արցախի ՄԻՊ
06:17 - 13 մարտի, 2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը պարունակում էր կարևոր ու սպասված ուղերձներ. Արցախի ՄԻՊ

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը պարունակում էր կարևոր ու սպասված ուղերձներ Արցախի վերաբերյալ՝ ծրագրային ու ռացիոնալ հիմքով: Ուրախ եմ լսել այսպիսի ելույթ՝ այն էլ անվտանգության խորհուրդների՝ Արցախում տեղի ունեցած համատեղ նիստում:

Սակայն պետք է գիտակցել, որ այսպիսի բարձր շեմն ապահովելու համար անհրաժեշտ է լինելու հայության համակարգված, արհեստավարժ, քրտնաջան ու տևական աշխատանքը՝ հենված անվտանգության անընդհատ ամրացվող համակարգի հուսալիության վրա»:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել