Հալաբյան փողոցի հարակից տարածքում բնակելի համալիր է կառուցվելու
21:57 - 16 ապրիլի, 2020

Հալաբյան փողոցի հարակից տարածքում բնակելի համալիր է կառուցվելու

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր կառուցապատող ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է Հալաբյան փողոցի հարակից տարածքում բնակելի համալիրի կառուցման առաջարկը:

Համաձայն էսքիզային նախագծի՝ նախատեսվում է հինգ բազմահարկ շենքերի կառուցում։ Դա, ըստ Մարությանի, կլուծի նաև նշյալ տարածքում վթարային վեց շենքի բնակիչների վերաբնակեցման խնդիրը: Առաջարկվող նախագծով վերաբնակեցումը կսկվսի միայն շենքերի կառուցումից հետո: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետն ու նշել. «Համայնքը կանգնած է բոլոր այն ներդրողների ու կառուցապատողների կողքին, որոնք քաղաքի բարեկարգմանը զուգահեռ լուծում են նաև սոցիալական կարևոր խնդիրներ: Առաջիկայում ծրագիրը կներկայացվի ՀՀ կառավարության քննարկմանը»:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել