Հայաստանը ռուսական ընկերության հետ որևէ բանակցություն չի վարում՝ կորոնավիրուսի դեմ փորձարկվող «Տրիազավիրին» դեղամիջոցը ներկրելու հարցով |aysor.am|
16:55 - 03 ապրիլի, 2020

Հայաստանը ռուսական ընկերության հետ որևէ բանակցություն չի վարում՝ կորոնավիրուսի դեմ փորձարկվող «Տրիազավիրին» դեղամիջոցը ներկրելու հարցով |aysor.am|

aysor.am: Այս պահի դրությամբ Հայաստանում որևէ պետական մարմին ռուսական «Մեդսինթեզ» ընկերության հետ բանակցություն չի վարում՝ կորոնավիրուսի դեմ փորձարկման փուլում գտնվող «Տրիազավիրին» դեղամիջոցի խմբաքանակ ներկրելու հարցով:

ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը տեղեկացրեց, որ տվյալ դեղորայքը ՌԴ-ից Հայաստան ներկրելու շուրջ նախարարությունը որևէ բանակցություն չի վարում:

Նա խորհուրդ տվեց տեղեկությունը ճշտել պարետատնից, գուցե, այնտեղ որևէ ինֆորմացիա ունենան:

Պարետատան մամուլի հետ կապերի պատասխանատու Մանե Գևորգյանը տեղեկացրեց, որ պարետատունը ևս նման բանակցություններ չի վարում ռուսական կողմի հետ:

«Այս պահի դրությամբ մեր կողմից որևէ բան չկա այս մասով: Սպասում եմ, որ ԱԳՆ-ն ինչ-որ մի բան կասի», - նշեց նա:

Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ «Մեդսինթեզ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Պետրովը հայտարարել էր՝ դեղամիջոցը Հայաստանին մատակարարելու վերաբերյալ ներկայումս բանակցություններ են ընթանում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել