Հայաստանն ամենաապահով երկրների ցանկում բարելավել է դիրքերը՝ հայտնվելով 118-րդ տեղում |tert.am|
06:20 - 13 հունիսի, 2019

Հայաստանն ամենաապահով երկրների ցանկում բարելավել է դիրքերը՝ հայտնվելով 118-րդ տեղում |tert.am|

tert.am: Vision of Humanity կայքում հրապարակվել է 2019 թվականի ամենաապահով և խաղաղ երկրների ցանկը (Global Peace Index), որը կազմվել է՝ հաշվի առնելով այդ երկրներում բնակության անվտանգության վերաբերյալ 23 ցուցիչ:

Ցանկը գլխավորել է Իսլանդիան: Երկրորդ տեղում է Նոր Զելանդիան, ընդ որում՝ այս երկրներն անցած տարվա համեմատ պահպանել են դիրքերը: Ամենաապահով երկրների տասնյակում են հայտնվել նաև Պորտուգալիան, Ավստրիան, Դանիան, Կանադան, Սինգապուրը, Սլովենիան, Ճապոնիան և Չեխիան:

Հայաստանը ցուցակում 118-րդն է: Մեր երկիրը նախորդ տարվա համեմատ 3 հորիզոնականով բարելավել է դիրքերը: Հարևան երկրներից Թուրքիան հայտնվել է 152-րդ տեղում, Ադրբեջանը՝ 130-րդ, Իրանը՝ 139-րդ, իսկ Վրաստանը՝ 99-րդ տեղում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել