armenpress.am: Հայաստանում կորոնավիրուսի թեստ հանձնած ոստիկանների մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել: Այս մասին մարտի 23-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը:

«Ունենք ոստիկաններ, որոնք կորոնավիրուսի թեստ են հանձնել, հաստատված դեպք չունենք»,- ասաց Մհրյանը:

Փոխոստիկանապետը նշեց, որ ոստիկանության աշխատակիցներից մեկն իր ընտանիքով Ծաղկաձորում գտնվում է հսկողության տակ: