«Հայկական Կարիտաս» կազմակերպությունը ՀՀ մի շարք մարզերում իրականացրել է ներառական կրթության որակի հետազոտություն |armenpress.am|
08:07 - 13 մայիսի, 2019

«Հայկական Կարիտաս» կազմակերպությունը ՀՀ մի շարք մարզերում իրականացրել է ներառական կրթության որակի հետազոտություն |armenpress.am|

armenpress.am։ «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ՝ «Ներառական և համապատասխան որակյալ կրթություն բոլորի համար» ծրագրի շրջանակներում իրականացվել է հետազոտություն ՀՀ Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերում ներառական կրթության որակի, համապատասխան մանկավարժական պայմանների ուսումնասիրության եւ տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնների գործունեության մարտահրավերների վերհանման նպատակով:

Հետազոտությունն իրականցրել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Համայնքային ներառականության և հաշմանդամության հիմնախնդիրների հետազոտական կենտրոն»-ը:

Հետազոտության արդյունքներն ու բացահայտված խնդիրների լուծման առաջարկները հանրությանը կներկայացվեն մայիսի 14-ին ժամը 13:00-ին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի դահլիճում /Ալեք Մանուկյան 13/:

Ծրագիրն իրականացվել է 2018-2019թթ., դեկտեմբերից մինչև մարտ ընկած ժամանակահատվածում՝ ՀՀ-ի 3 թիրախային մարզերի ընտրանքային՝ թվով 114 դպրոցներում և 11 տարածքային մանավարժահոգեբանական աջակցության կենտրոններում: Հետազոտական թիմը եղել է Տավուշի, Լոռու և Սյունիքի թվով 12՝ քաղաքային և 71՝ գյուղական համայնքներում:

Հարցազրույցի և հարցաթերթիկի միջոցով ստացված տվյալները համադրվել են նաև կատարված ազատ դիտման արդյունքերի հետ, որոնք որպես եզրակացություններ արձանագրվել են հետազոտության ընթացքում: Նման մոտեցումը հնարավորություն է տվել նվազեցնել հետազոտության արդյունքներում գրանցվելիք հնարավոր շեղումները, ինչն էլ հետևություններ անելու կարևորագույն նախապայմանն է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել