Խորհրդային տարիների սահմաններով տեղադրվում էին ժամանակավոր հենակետեր, մինչև ադրբեջանական կողմը խախտեց այս սկզբունքը․ դա մեզ համար ընդունելի չէ և չի կարող լինել․ Տիգրան Ավինյան |tert.am|
17:35 - 26 մայիսի, 2021

Խորհրդային տարիների սահմաններով տեղադրվում էին ժամանակավոր հենակետեր, մինչև ադրբեջանական կողմը խախտեց այս սկզբունքը․ դա մեզ համար ընդունելի չէ և չի կարող լինել․ Տիգրան Ավինյան |tert.am|

tert.am: Ուզում եմ՝ հստակ արձանագրենք, որ բանակցությունների ընթացում յուրաքանչյուր պետություն կարող է ունենալ իր դիրքորոշումներն այն իրավական սկզբունքների վերաբերյալ, որոնք պետք է հիմք ծառայեն դեմարկացիայի և դելիմիտացիայի համար։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանի՝ սահմանազատման գործընթացի և բուֆերային գոտու ստեղծման վերաբերյալ հարցին․ «Բուֆերային գոտիների, ջրային ռեսուրսների, անվտանգության գոտիների հարցերը երկու երկրների հանձնաժողովների քննարկման առարկաներն են, և որոշակի սկզբունքներ կան, որոնք երկու կողմի համար պետք է ընդունելի լինեն, այդ սկզբունքների հիման վրա սկսում է տեղի ունենալ գործընթացը»,-ասաց նա։

«Խորհրդային տարիների սահմաններով տեղադրվում էին ժամանակավոր հենակետեր՝ մինչև ադրբեջանական կողմի նախաձեռնած գործողությունները․ սկզբունքը առաջինը խախտեց ադրբեջանական կողմը՝ հրահրելով այս իրավիճակը, և, փաստացի, մենք հենց այդ սկզբունքով էլ ժամանակավոր հենակետեր էինք տեղադրում, Ադրբեջանի հետագա գործողություններն այդ պրոցեսն ակնհայտորեն խաթարեցին, և, միանշանակ, լրիվ այլ տրամաբանություն փորձեցին թելադրել, որը, կարծում եմ, ընդունելի չի կարող լինել մեզ համար և չի լինելու»,-ասաց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել