Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տուգանել է «Գազպրոմ Արմենիա»-ին 10 մլն դրամով |news.am|
12:51 - 05 հունիսի, 2019

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տուգանել է «Գազպրոմ Արմենիա»-ին 10 մլն դրամով |news.am|

news.am: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր այսօրվա՝ հունիսի 5-ի նիստում 10 մլր դրամով տուգանել է «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը:

Նշենք, որ ՀԾԿՀ-ն 2019 թվականի փետրվարի 28-ից մարտի 6-ը «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում իրականացրել է մոնիթորինգ՝ ընկերության կողմից ներկայացված նոր միացման գործընթացի վերաբերյալ տեղեկատվության հավաստիության ստացման նպատակով։

Մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ որոշ դեպքերում չեն պահպանվել հանձնաժողովի որոշմամբ հաստատված բնական գազի մատակարարման եւ օգտագործման կանոնների 9.1-րդ, 10.4-րդ, 10.5-րդ կետի 2-րդ ենթակետի, 10.6-րդ կետի 1-ին ենթակետի, 10.8-րդ, 10.10-րդ կետի 1-ին ենթակետի, 10.16-րդ, 11.3-րդ կետերի, ինչպես նաեւ բնական գազի բաշխման №0109 լիցենզիայի պայմանների 29-րդ կետի պահանջները:

Մասնավորապես, ընկերության կողմից ներկայացված նոր միացման գործընթացի վերաբերյալ տեղեկատվության մեջ չի ներառվել առանձնատների, 3 դեպքում 100 խմ եւ ավելի ժամային սպառում ունեցող սպառողների, 2 դեպքում նախկինում դիմած եւ հաշվետու եռամսյակի վերջի դրությամբ գազամատակարարման ցանցին չմիացված գազասպառման համակարգերը գազամատակարարման ցանցին միացման վերաբերյալ տեղեկատվությունը:

Շարունակությունը՝ news.am:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել